Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության 1998 թվականի հուլիսի 1-ի քրեական դատավարության օրենսգրքի 86-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.
«7) Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամը՝ իր լիազորությունների իրականացման ժամանակահատվածում եւ դրանից հետո չի կարող բացատրություն տալ կամ հարցաքննվել պաշտոնավարման ընթացքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից իրականացված վարչական վարույթի հետ կապված, բացառությամբ տվյալ գործի վարույթի ընթացքում թույլ տված սխալների եւ չարաշահումների քննության հետ կապված:»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում: