Հոդված 1. «Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-62, այսուհետ՝ օրենք) 15 հոդվածի 2-րդ մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝
«Պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհուրդը ուսումնական հաստատության կոլեգիալ կառավարման մարմինն է, որը ստեղծվում է 5 տարի ժամկետով, որի ձեւավորման եւ գործունեության կարգը, նրա լիազորությունները սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ։»
Հոդված 2.
Օրենքի 15 հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերությունը շարադրել հետեւյալ բովանդակությամբ՝
«Խորհուրդը ձեւավորվում է բարձրագույն ուսումնական հաստատության պրոֆեսորադասախոսական կազմի, գիտական աշխատողների եւ այլ աշխատակիցների ներկայացուցիչներից (առնվազն՝ 33 տոկոս), ուսանողության ներկայացուցիչներից (առնվազն՝ 25 տոկոս), ինչպես նաեւ հիմնադրի, լիազորված մարմնի ներկայացուցիչներից։
Խորհրդի նախագահի եւ անդամների իրավասությունները սահմանվում են բարձրագույն ուսումնական հաստատության կանոնադրությամբ»։
Հոդված 3. Օրենքի 15 հոդվածի 2-րդ մասի 3-րդ պարբերությունը հանել։
Հոդված 4. Օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից»։
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Բարձրագույն եւ հետբուհական մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ
Առաջարկվող փոփոխությունների նպատակը ԲՈՒՀ-ական ինքնակառավարման սկզբունքների ամրագրումն է, ինչը սահմանված է Բոլոնիայի հռչակագրի դրույթներով։