Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8198-22.12.2020-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1998 թվականի մայիսի 5-ի քաղաքացիական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 59.3-րդ հոդվածի 2-րդ մասից հանել «կամ եթե իրավաբանական անձը համարվում է մենաշնորհ կամ գերիշխող դիրք ունեցող,» բառերը:

Հոդված 2. Օրենսգրքի 67-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի «սույն օրենսգրքով» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

Հոդված 3. Օրենսգրքի 975-րդ հոդվածի 1-ին մասի «Սահմանափակող պայմանները կարող են անվավեր ճանաչվել հակամենաշնորհային մարմնի կամ այլ շահագրգիռ անձի պահանջով, եթե դրանք համապատասխան շուկայի վիճակի եւ կողմերի տնտեսական դրության հաշվառմամբ հակասում են հակամենաշնորհային օրենսդրությանը:» բառերը փոխարինել «Սահմանափակող պայմանները կարող են անվավեր ճանաչվել Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, այլ շահագրգիռ մարմնի կամ անձի պահանջով, եթե դրանք հակասում են տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը:» բառերով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում: