Հոդված 1. «Կենտրոնական բանկի մասին» 1996 թվականի հունիսի 30-ի ՀՕ-69 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 5-րդ հոդվածի 2-րդ մասի «թ» կետից, 7.1-ին հոդվածի 2-րդ մասից եւ 20-րդ հոդվածի 1-ին մասի «զ» կետից հանել «կանխարգելման» բառը:
Հոդված 2. Օրենքի 7.1-ին հոդվածում՝
1) 3-րդ մասի «Կենտրոնական բանկը եւ Հանձնաժողովը կնքում են համագործակցության հուշագիր» բառերը փոխարինել «Հանձնաժողովի նախագահը եւ Կենտրոնական բանկի նախագահը ստորագրում են համատեղ հրաման» բառերով.
2) 3-րդ մասի «գ» կետը «վերահսկվող անձանց նկատմամբ» բառերից հետո լրացնել «եւ այդ դեպքերում Հանձնաժողովի դիրքորոշման ներկայացման ընթացակարգն ու փոխհամագործակցության մանրամասները» բառերով.
3) 7-րդ մասի երկրորդ պարբերության «համագործակցության հուշագրով» բառերը փոխարինել «համատեղ հրամանով» բառերով.
4) 7-րդ մասի երրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Սույն մասով նախատեսված դեպքերում ընդունված որոշումները Կենտրոնական բանկը հանձնում է Հանձնաժողովին, բացառությամբ այն հատվածների, որոնք պարունակում են բանկային գաղտնիք կամ այնպիսի տեղեկություն, որի տրամադրումն արգելված է օրենքով կամ կարող է թույլատրվել միայն դատական ակտի հիման վրա:»:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից երկու ամիս հետո: