Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8196-22.12.2020-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ, ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԱՆՁԱՆՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԻ, ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԵՎ ԱՆՀԱՏ ՁԵՌՆԱՐԿԱՏԵՐԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՀԱՇՎԱՌՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների եւ անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» 2001 թվականի ապրիլի 3-ի ՀՕ-169 օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը» բառերը փոխարինել «Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը» բառերով:

Հոդված 2. Օրենքի 14-րդ հոդվածի 3-րդ մասի «օրենքի 8-րդ եւ 9-րդ հոդվածներով» բառերը փոխարինել «օրենքով» բառով:

Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածի`

1) 2-րդ մասից հանել «Բացառությամբ սույն հոդվածի 3-րդ մասով նախատեսված դեպքի,» բառերը:

2) 3-րդ, 4-րդ, 5-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 4. Օրենքի 36.2-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետը ճանաչել ուժը կորցրած:

Հոդված 5. Օրենքի 36.4-րդ հոդվածի 1-ին մասը «եթե առկա չեն սույն օրենքի 36-րդ հոդվածով սահմանված մերժման հիմքերը» բառերից հետո լրացնել «եւ մինչ այդ հանձնաժողովը չի դիմել գործակալությանը տվյալ իրավաբանական անձի ռեդոմիցիլացումը արգելելու նպատակով»:

Հոդված 6. Օրենքի 51-րդ հոդվածի`

1) 2-րդ մասը ճանաչել ուժը կորցրած:

2) 6-րդ մասի «2-րդ եւ 3-րդ մասերով նախատեսված հավաստումներն» բառերը փոխարինել «3-րդ մասով նախատեսված հավաստումն» բառերով:

Հոդված 7. Օրենքի 52-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 7-րդ կետով.

«7) մինչ իրավաբանական անձի լուծարման պետական գրանցման համար դիմում ներկայացնելը հանձնաժողովը դիմել է գործակալությանը այդ իրավաբանական անձի լուծարումն արգելելու նպատակով:»:

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկամսյա ժամկետում: