Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 15-ի ՀՕ-245-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 2-րդ հոդվածում.
1) 2-րդ մասի`
ա. 1-ին կետում «պայմանագրային» բառից հետո լրացնել «կամ զորահավաքային» բառերը.
բ. 2-րդ կետը լրացնել նոր նախադասությամբ` հետեւյալ բովանդակությամբ.
«Զինվորական ծառայության մեջ չգտնվող ու մարտական գործողություններին մասնակցելու նպատակով կամավորագրված եւ մարտական գործողություններին մասնակցող կամ մասնակցած լինելու փաստը հաստատվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության տեղեկանքով, որի տրման կարգը սահմանվում է Հայաստանի Հանրապետության Կառավարության որոշմամբ:».
2) 5-րդ մասի 2-րդ կետում «եւ դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելու օրվանից անցել է վեց ամիս,» բառերը հանել:
Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «ա», «բ» եւ 2-րդ կետի «ա», «բ», «դ» եւ «ե» ենթակետերում «պայմանագրային» բառից հետո լրացնել «կամ զորահավաքային» բառերը:
Հոդված 3. Օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 5-րդ կետով հետեւյալ բովանդակությամբ.
«5) դրոշմանիշային վճարի հաշվարկման բազա է համարվում`
ա. անհատ ձեռնարկատեր եւ նոտար չհանդիսացող ֆիզիկական անձանց համար աշխատավարձը եւ դրան հավասարեցված այլ վճարումները եւ (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերի համաձայն` աշխատանքների կատարման (ծառայությունների մատուցման) դիմաց եկամուտը,
բ. շրջանառության հարկի համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների համար դրոշմանիշային վճարի հաշվարկման հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված շրջանառության հարկի հաշվարկներում արտացոլված իրացման շրջանառությունը,
գ. միկրոձեռնարկատիրության համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի համար միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության մեջ արտացոլված իրացման շրջանառությունը,
դ. հարկման ընդհանուր համակարգում գործող անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների համար շահութահարկի հաշվարկում արտացոլված համախառն եկամուտը,
ե. հաշվետու տարվա ընթացքում մեկից ավելի հարկման համակարգերում գործելու դեպքում սույն կետում նշված համապատասխան հաշվարկման բազաների հանրագումարը:»:
Հոդված 4. Օրենքի 11-րդ հոդվածի`
1) 1-ին մասի 3-րդ կետից հանել «, բացառությամբ «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված ինքնազբաղված անձ հանդիսացող անհատ ձեռնարկատերերի» բառերը.
2) 2-րդ մասի 2-րդ կետում «15-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված հանգամանքները» բառերը փոխարինել «9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրոշմանիշային վճարի հաշվարկման բազաները»,
3) 3-րդ մասում «աշխատավարձը» բառից հետո լրացնել «եւ դրան հավասարեցված այլ վճարումները» բառերը,
4) 5-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«5. Ժամկետային պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող կամ զոհված (մահացած) զինծառայողի ծնողը, ամուսինը եւ (կամ) զավակը (զավակները) իրավունք ունեն դիմել իրենց վճարած (իրենց եկամուտներից հարկային գործակալի պահած) դրոշմանիշային վճարի գումարներն ամբողջությամբ կամ մասնակիորեն վերադարձնելու պահանջով: Սույն մասի համաձայն` դրոշմանիշային վճարի վերադարձման կարգը սահմանում է կառավարությունը:».
5) 6-րդ, 7-րդ եւ 8-րդ մասերը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 5. Օրենքի 12-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«1. Յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի`
1) 1-ին, 2-րդ, 5-րդ եւ 6-րդ կետերում նշված ֆիզիկական անձինք դրոշմանիշային վճարը վճարում են հետեւյալ դրույքաչափով.
Մինչեւ 100 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 1500 դրամ |
100 001-ից մինչեւ 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 3000 դրամ |
200 001-ից մինչեւ 500 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 5500 դրամ |
500 001-ից մինչեւ 1 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 8500 դրամ |
1 000 001 դրամ եւ ավելի հաշվարկման բազայի դեպքում | 15 000 դրամ |
2) 3-րդ եւ 4-րդ կետերում նշված անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները դրոշմանիշային վճարը վճարում են հետեւյալ դրույքաչափով.
Մինչեւ 1 200 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 18 000 դրամ |
1 200 001-ից մինչեւ 2 400 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 36 000 դրամ |
2 400 001-ից մինչեւ 6 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 66 000 դրամ |
6 000 001-ից մինչեւ 12 000 000 դրամ հաշվարկման բազայի դեպքում | 102 000 դրամ |
12 000 001 դրամ եւ ավելի հաշվարկման բազայի դեպքում | 180 000 դրամ» |
Հոդված 6. Օրենքի 14-րդ հոդվածի`
1) 1-ին մասում «այն աշխատողների թիվը, որոնց տվյալ ամսում հաշվեգրվել (վճարվել) են եկամուտներ» բառերը փոխարինել «վարձու աշխատողներին հաշվեգրված աշխատավարձը եւ դրան հավասարեցված վճարումները եւ (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) դիմաց ֆիզիկական անձանց վճարված եկամուտները» բառերով.
2) 4-րդ մասում «աշխատողների թվի» բառերը փոխարինել «վարձու աշխատողներին հաշվեգրված աշխատավարձի եւ դրան հավասարեցված վճարումների եւ (կամ) քաղաքացիաիրավական պայմանագրերով ծառայությունների մատուցման (աշխատանքների կատարման) դիմաց ֆիզիկական անձանց վճարված եկամուտների» բառերով:
Հոդված 7. Օրենքի 15-րդ հոդվածի`
1) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Դրոշմանիշային վճարներն ինքնուրույն կատարող` սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերում նշված անձինք դրոշմանիշային վճարը կատարում են մինչեւ տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ` հիմք ընդունելով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված շահութահարկի հաշվարկում, իսկ միկրոձեռնարկատիրության սուբյեկտ համարվող անհատ ձեռնարկատերերը` միկրոձեռնարկատիրության սուբյեկտի իրացման շրջանառության վերաբերյալ հաշվետվության մեջ, եկամուտներ արտացոլված լինելու հանգամանքը:
Շրջանառության հարկի համակարգում գործող անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները դրոշմանիշային վճարը կատարելու համար հիմք են ընդունում շահութահարկի հաշվարկում գործունեության այդ տեսակների մասով շահութահարկ հաշվարկված լինելու հանգամանքը:»:
2) 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Դրոշմանիշային վճարներն ինքնուրույն կատարող` սույն օրենքի 11-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ եւ 4-րդ կետերում նշված անձինք դրոշմանիշային վճարը կատարում են մինչեւ տվյալ հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող տարվա ապրիլի 20-ը ներառյալ` հիմք ընդունելով յուրաքանչյուր հաշվետու ժամանակաշրջանի համար սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով սահմանված դրոշմանիշային վճարի հաշվարկման բազաները:»:
Հոդված 8. Օրենքի 21-րդ հոդվածի 2-րդ մասում «0.5» թիվը փոխարինել «2» թվով:
Հոդված 9. Օրենքի 24-րդ հոդվածի 2-4-րդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Խորհուրդը կազմված է 7 անդամից: Խորհրդի անդամները նշանակվում (ընտրվում) են հինգ տարի ժամկետով:
3. Խորհրդի անդամների կազմում թափուր տեղ առաջանալու դեպքում նոր անդամը նշանակվում է Խորհրդի` անդամների ձայների մեծամասնությամբ ընդունված որոշմամբ:
4. Խորհրդի անդամ կարող է նշանակվել կառավարման եւ ֆինանսների բնագավառներում մասնագիտական աշխատանքի առնվազն հինգ տարվա փորձառություն ունեցող անձը, ով նաեւ հարգանք է վայելում հասարակության շրջանում եւ ունի անբասիր համբավ: Խորհրդի անդամներն իրենց գործունեությունն իրականացնելիս պարտավոր են դրսեւորել քաղաքական զսպվածություն:
Հոդված 10. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ`
«1. Հիմնադրամի պատշաճ գործունեությունն ապահովում է Կենտրոնական բանկը` ֆինանսավորելով Հիմնադրամի գործունեությունը` Կենտրոնական բանկի խորհրդի կողմից հաստատված չափերով:»:
Հոդված 11. Եզրափակիչ եւ անցումայի դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից եւ տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 27-ից ծագած հարաբերությունների վրա, բացառությամբ սույն հոդվածով սահմանված դեպքերի:
2. Սույն օրենքի 3-րդ հոդվածի, 4-րդ հոդվածի 2-րդ, 3-րդ, 4-րդ եւ 5-րդ կետերի, 5-րդ հոդվածի, 6-րդ հոդվածի եւ 7-րդ հոդվածի 2-րդ կետի դրույթները տարածվում են 2021 թվականի հունվարի 1-ից սկսած հաշվետու ժամանակաշրջանների համար վճարման ենթակա դրոշմանիշային վճարների վրա:
3. Սույն օրենքի 4-րդ հոդվածի 1-ին կետի եւ 7-րդ հոդվածի 1-ին կետի դրույթները տարածվում են 2020 թվականի հունվարի 1-ից հետո ծագած հարաբերությունների վրա:
4. Սույն Օրենքի 8-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
5. Սույն օրենքի 10-րդ հոդվածը տարածվում է նաեւ 2020 թվականի դեկտեմբերի մեկից իրականացվող գործողությունների (ծագող կամ գործող հարաբերությունների) վրա եւ գործում է մինչեւ 2022 թվականի հունվարի 1-ը:
6. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` մինչեւ 2021 թվական փետրվարի 1-ը ՀՀ կառավարությունը պետք է սահմանի դրոշմանիշային վճարի վերադարձման կարգը, որով պետք է կարգավորվի նաեւ 2020 թվականին վճարված դրոշմանիշային վճարների վերադարձը:
7. Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց տասն օր հետո հիմնադրամի հոգաբարձուների գործող խորհրդի` մինչեւ 2020 թվականի հուլիսի 1-ը նշանակված անդամների լիազորությունները համարվում են դադարեցված: Կենտրոնական բանկը պարտավոր է օրենքն ուժի մեջ մտնելուց հետո 30-օրյա ժամկետում նշանակել Խորհրդի առնվազն հինգ նոր անդամներ, որոնք լիազորությունները կստանձնեն գործող խորհրդի անդամների լիազորությունների դադարեցման պահից: