Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-821-23.12.2020-ՏՀ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի 28.2.-րդ հոդվածի 1-ին մասում`

1. 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«ֆիզիկական անձանց կողմից առանց մաքսատուրքերի եւ հարկերի վճարման կամ մաքսատուրքերի եւ հարկերի վճարումից ազատմամբ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով տեղափոխվող անձնական օգտագործման ապրանքները.».

2. 6-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«մեկ առաքողից մեկ ստացողին մեկ տրանսպորտային փաստաթղթով Հայաստանի Հանրապետության սահմանով տեղափոխվող` ընդհանուր մաքսային արժեքը 200 եվրոյին համարժեք գումարը չգերազանցող գումարի չափով ապրանքները.».

3. Ավելացնել նոր` 7-րդ կետ.

«Հրաժարում` հօգուտ պետության» մաքսային ընթացակարգով ձեւակերպվող ապրանքները»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: