Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-633-22.06.2005-ՊԻ,ՍԱ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ԸՆՏԱՆԵԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի (2004 թվականի նոյեմբերի 9-ի ՀՕ-123-Ն, այսուհետ` օրենսգիրք)109-րդ հոդվածի`

1.առաջին մասի առաջին պարբերությունում հանել«տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ գտնվող»բառերը, «ընդ որում» բառերը փոխարինել «այդ թվում» բառերով.

2. երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«2. Խնամակալության եւ հոգաբարձության մարմինները տեղական ինքնակառավարման մարմիններն են:

Խնամակալության եւ հոգաբարձության մարմիններին կից ստեղծվում ենխնամակալության եւ հոգաբարձության հանձնաժողովներ, որոնց անհատական կազմը համայնքի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է համայնքի ավագանին:

Խնամակալության եւ հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

Հոդված 2. Օրենսգիրքի110-րդ հոդվածի երրորդ մասի`

առաջին եւ երկրորդ պարբերությունները շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«3. Խնամակալության եւ հոգաբարձության մարմինը սույն հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով նախատեսված տեղեկություններն ստանալուց հետո 3 օրվա ընթացքում այդ տեղեկություններն ուղարկում է մարզպետարան (Երեւանի` քաղաքապետարան), ինչպես նաեւ ապահովում է երեխայի տեղավորումը:

Մարզպետարանը (Երեւանի` քաղաքապետարանը) երեխաների մասին նման տեղեկություններ ստանալու պահից երեք օրվա ընթացքում իրականացնում է երեխաների հաշվառումը եւ հայտնում այդ մասին Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմին, ինչպես նաեւ ապահովում է այդ երեխաների իրավունքների եւ շահերի պաշտպանությունը:

Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմինը իրականացնում է առանց ծնողական խնամքի մնացած երեխաների կենտրոնացված հաշվառումը, աջակցում այդ երեխաների հետագա տեղավորմանը ընտանիքներում»:

Հոդված 3. Օրենսգիրքի 111-րդ հոդվածի`

1.1-ին մասից հանել «որբ երեխաների կամ» բառերը,

2.ուժը կորցրած ճանաչել երրորդ մասը:

Հոդված 4. Օրենսգիրքի 112-րդ հոդվածի չորրորդ մասի.

1) առաջին նախադասությունում «եւ քաղաքացիություն չունեցող անձանց» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների» բառերով,

2) երկրորդ նախադասությունում «Օտարերկրյա քաղաքացիներին» բառերից հետո լրացնել «քաղաքացիություն չունեցող անձանց, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների» բառերով:

Հոդված 5. Օրենսգիրքի 113-րդ հոդվածի երկրորդ մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի եզրակացությունը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության մարզպետարանների (Երեւանի քաղաքապետարանի) եզրակացությունը» բառերով:

Հոդված 6 . Օրենսգիրքի 114-րդ հոդվածի երկրորդ մասի երկրորդ պարբերությունում «եւ քաղաքացիություն չունեցող անձանց» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների» բառերով:

Հոդված 7. Օրենսգիրքի 115-րդ հոդվածի առաջին մասում «Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած` առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հայտնաբերման եւ տեղավորման մարմինների գործունությունը» բառերը փոխարինել «մարզպետարանի (Երեւանի` քաղաքապետարանի) եւ Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած մարմնի գործունեությունը» բառերով:

Հոդված 8. Օրենսգիրքի 116-րդ հոդվածի առաջին մասի «թ» կետում «առանձնապես հանցագործության» բառերը փոխարինել «առանձնապես ծանր հանցագործության» բառերով:

Հոդված 9. Օրենսգիրքի 118-րդ հոդվածի առաջին մասի երկրորդ պարբերության «կամ խնամակալության եւ հոգաբարձության մարմնի կողմից ըստ երեխային որդեգրելու վայրի կամ ծնողների բնակության վայրի» բառերը հանել:

Հոդված 10. Օրենսգիրքի127-րդ հոդվածի`

1. վերնագրից «եւ նպաստի » բառերը հանել,

2. տեքստից «նպաստի» բառը հանել:

Հոդված 11. Օրենսգիրքի 137-րդ հոդվածի.

1.առաջին մասի առաջին պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Երեխայի (երեխաների) դաստիարակությունը կարող է իրականացվել խնամատար ընտանիքում, որը ձեւավորվում է երեխային (երեխաներին) ընտանիք դաստիարակության հանձնելու մասին պայմանագրի հիման վրա:

Խնամատար ընտանիքը առանց ծնողական խնամքի մնացած երեխայի (երեխաների) դաստիարակության համար տեղավորման ձեւերից մեկն է:

Քաղաքացիները (ամուսինները կամ առանձին անձինք), որոնք ցանկություն են հայտնել դաստիարակության վերցնել առանց ծնողական խնամքի մնացած երեխա (երեխաներ) համարվում են խնամատար ծնողներ: Խնամատար ընտանիք դաստիարակության համար հանձնվող երեխան (երեխաները) համարվում է հոգեզավակ, իսկ խնամատար ծնողներից եւ հոգեզավակներից կազմված ընտանիքը` խնամատար ընտանիք:»

2. չորրորդ մասի.

1) առաջին պարբերության «խնամատարների իրավունքներն ու պարտականությունները» բառերը փոխարինել «խնամատար ծնողների իրավունքներն ու պարտականությունները».բառերով

2) երկրորդ պարբերությունը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոգեզավակների խնամքի եւ դաստիարակության համար խնամատար ծնողներին տրվող վարձատրության չափը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»

Հոդված 12. Օրենսգիրքի 138-րդ հոդվածի.

1) առաջին մասի «չափահաս անձինք» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքում բնակվող Հայաստանի Հանրապետության չափահաս քաղաքացիները» բառերով.

2) «է» կետը ուժը կորցրած ճանաչել:

3) «թ» կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ

«թ) այն անձանց, որոնք այդ պահին ունեն դատվածություն մարդու դեմ ուղղված կամ հասարակական կարգի եւ բարոյականության դեմ ուղղված ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության համար:»

Հոդված 13. Օրենսգիրքի 139-րդ հոդվածի.

1. առաջին մասի «ընդ որում» բառերը փոխարինել «այդ թվում» բառերով,

2. չորրորդ մասում «նպաստի եւ սոցիալական այլ վճարումների» բառերը հանել:

Հոդված 14. Օրենսգիրքի 140-րդ հոդվածը լրացնել նոր 1.1 կետով հետեւյալ բովանդակությամբ.

«1.1 Յուրաքանչյուր երեխայի պահելու, ինչպես նաեւխնամատար ծնողների աշխատանքի վարձատրության համար տրվող դրամական միջոցների ֆինանսավորումը իրականացվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի, ինչպես նաեւ օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին:»

Հոդված 15. Օրենսգիրքի 150-րդ հոդվածի առաջին մասի առաջին եւ երկրորդ պարբերություններում «կամ քաղաքացիություն չունեցող անձի» բառերից հետո լրացնել «ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս բնակվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կողմից» բառերով:

Հոդված 16. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» եւ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նա՟՟խա՟՟գծերի փաթեթի

«Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծում ներկայացվող առաջարկությունները նպատակ ունեն օրենսգրքի վեցերորդ բաժնում տարանջատել առանց ծնողական խնամքի մնացած երեխաների հայտնաբերման եւ տեղավորման, երեխաների որդեգրման, խնամատար ընտանիքի նկատմամբ լիազոր մարմիններին, հստակեցնել նրանց գործառույթները եւ շտկել տեխնիկական վրիպակները, որոնք տարընթերցումների տեղիք են տալիս:

«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծի մշակումը բխում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 36-րդհոդվածից, համաձայն որի «Խնամակալության եւ հոգաբարձության մարմինները սահմանվում են օրենքով», իսկ ՀայաստանիՀանրապետության ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի համաձայն, «Խնամակալության եւ հոգաբարձության մարմինները տեղական ինքնակառավարման մարմիններն են», սակայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով այդ մասին որեւէ դրույթ սահմանված չէ, ավելին` սահմանված չէ, թե տեղական ինքնակառավարման ո՞ր մարմնին` համայնքի ղեկավարին, թե ավագանուն են վերապահված վերոհիշյալ լիազորությունները: Նշենք նաեւ, որ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության նախկին օրենքով խնամակալության եւ հոգաբարձության մարմնի իրավասությունները վերապահված էին համայնքի ղեկավարին: Ներկայումս համայնքի ղեկավարները շարունակում են իրականացնել այդ լիազորությունները:

Ելնելով վերոշարադրյալից «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը, որով կհստակեցվի համայնքի ղեկավարի լիազորությունները խնամակալության եւ հոգաբարձության հարցերով, գտնում ենք նպատակահարմար :