Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մայիսի 2002 թվականի, ՀՕ-337) 33-րդ հոդվածի 2-րդ մասը լրացնել նոր 2.1 կետով հետեւյալ բովանդակությամբ.
«2.1) սահմանում է խնամակալություն, հոգաբարձություն, իրականացնում է խնամակալության եւ հոգաբարձության մարմիններին օրենքով վերապահված այլ լիազորություններ»:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: