Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Խ-4011-02.12.2019-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 123-րդ հոդվածը լրացնել 1.1-րդ մասով՝

«1.1. Երաշխավորի նկատմամբ հայցապահանջները ներկայացվում են պարտապանի դեմ հայցի շրջանակներում մեկ վարույթում, բացառությամբ հիմնական պարտապանի սնանկ ճանաչված լինելու դեպքի:»:

Հոդված 2. Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 13)-րդ կետով՝

«13) հայցը ներկայացվել է սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 1.1-րդ մասի պահանջների խախտմամբ:»:

Հոդված 3. Օրենսգրքի 192-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը լրացնել հետեւյալ նախադասությամբ.

«Պահանջները մի քանի պատասխանողների դեմ ներկայացվելու դեպքում նշում վերջիններիս պատասխանատվության մասին, իսկ երաշխավորության դեպքում՝ նաեւ երաշխավոր հանդիսանալու եւ երաշխավորի պատասխանատվության սուբսիդիար կամ համապարտ լինելու մասին:»:

Հոդված 4.

1. Սույն օրենքն ուժի մեջ է 2022 թվականի հունվարի 1-ին:

2. Սույն օրենքը տարածվում է դրա ուժի մեջ մտնելուց հետո կնքված երաշխավորության պայմանագրերից բխող վեճերի նկատմամբ:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ