Հոդված 1.
Հայաստանի Հանրապետության 2018 թվականի փետրվարի 9-ի քաղաքացիական դատավարության օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 123-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 1.1-ին մասով.
«1.1. Երաշխավորի նկատմամբ հայցապահանջները ներկայացվում են պարտապանի դեմ հայցի շրջանակներում մեկ վարույթում, բացառությամբ հիմնական պարտապանի սնանկ ճանաչված լինելու դեպքի:»:
Հոդված 2. Օրենսգրքի 127-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ կետով.
«13) հայցը ներկայացվել է սույն օրենսգրքի 123-րդ հոդվածի 1.1-ին մասի պահանջների խախտմամբ:»:
Հոդված 3. Օրենսգրքի 192-րդ հոդվածի 5-րդ մասի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր նախադասությունով. «Պահանջները մի քանի պատասխանողների դեմ ներկայացվելու դեպքում նշում վերջիններիս պատասխանատվության մասին, իսկ երաշխավորության դեպքում՝ նաեւ երաշխավոր հանդիսանալու եւ երաշխավորի պատասխանատվության սուբսիդիար կամ համապարտ լինելու մասին,»:
Հոդված 4. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ից:
2. Սույն օրենքը տարածվում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո կնքված երաշխավորության պայմանագրերից բխող վեճերի վրա: