Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ` Օրենք) 69-րդ հոդվածի 1-ին մասում`
1) 15-րդ կետի «գույքի, եկամուտների եւ շահերի հայտարարագիր» բառերը փոխարինել «գույքի, եկամուտների, շահերի եւ ծախսերի հայտարարագիր» բառերով.
2) 16-րդ կետում «պարտավորությունների նվազումը» բառերից հետո լրացնել «կամ ծախսը» բառերը:
Հոդված 2.
1.Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրը:
2. Տարեկան հայտարարագրում ծախսերի վերաբերյալ տեղեկատվությունն առաջին անգամ ենթակա է ներկայացման 2021 թվականի տարեկան հայտարարագրում` 2022 թվականի հունվարի 1-ից: 2021 թվականի հունիսի 1-ից հետո պաշտոնեական պարտականությունները դադարեցրած անձինք պաշտոնեական պարտականությունները դադարեցնելու հայտարարագրում ներկայացնում են նաեւ ծախսերի վերաբերյալ տեղեկություններ: