Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-842-20.01.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» 2018 թվականի փետրվարի 7-ի ՀՕ-95-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Օրենք) 21-րդ հոդվածում՝

1) 2-րդ մասից հանել «, մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության, ինչպես նաեւ» բառերը.

2) 2.1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2.1. Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման առանձին դատավորները քննում են միայն՝

1) մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները,

2) Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 6-րդ հավելվածով նախատեսված հանցագործությունների հետ կապված գործերը, ներառյալ, երբ նման հանցագործությունը կատարվել է համակցությամբ եւ այն գործերը, որոնց միացվել են նման հանցագործությունների հետ կապված գործեր (այսուհետ՝ կոռուպցիոն հանցագործություններ), բացառությամբ սույն մասի 1-ին կետով նախատեսված  գործերի:».

3) լրացնել նոր 2.2-րդ մասով.

«2.2. Սույն հոդվածի 2.1-ին մասով նախատեսված գործերը քննվում են նաեւ Հայաստանի Հանրապետության մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի քրեական մասնագիտացման առանձին դատավորների կողմից, որոնք, ի լրումն տվյալ գործերի, քննում են այլ քրեական գործեր:»:

Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Առաջին ատյանի դատարանի նախագահը Բարձրագույն դատական խորհրդի սահմանած կարգով հաստատում է մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունների եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննությունն իրականացնող դատավորների հերթապահությունների ժամանակացույցը: Դատական իշխանության պաշտոնական կայքում հրապարակվում են միայն ժամանակացույցով հերթապահությանը ներգրավված դատավորների նստավայրերի վերաբերյալ տվյալները:»:

Հոդված 3. Օրենքի 40-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել նոր նախադասությամբ.

«Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործերը եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող, ինչպես նաեւ կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերը քննող առանձին դատավորների միջեւ այլ գործեր չեն բաշխվում՝ բացառությամբ սույն օրենսգրքի 21-րդ հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված դատավորների:»:

Հոդված 4. Օրենքի 45-րդ հոդվածում՝

1) վերնագրում «անդամներին» բառերից հետո լրացնել «, մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության գործեր, կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործեր» բառերը,

2) 3-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Սույն օրենսգրքի 21-րդ հոդվածի 2.2-րդ մասով նախատեսված դատավորների, ինչպես նաեւ մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության,  օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունների քննության եւ կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերով վերանայումն իրականացնող Վերաքննիչ քրեական դատարանի դատավորների համար Բարձրագույն դատական խորհուրդը կարող է սահմանել Հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափ:»:

Հոդված 5. Օրենքի 89-րդ հոդվածի 1-ին մասի 30-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«30) սահմանում է մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողության շրջանակներում ներկայացված միջնորդությունները եւ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ իրականացնելու մասին միջնորդությունները քննող դատավորների հերթապահություն սահմանելու կարգը:»:

Հոդված 6. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը:

2. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո մեկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը դիմում է Կառավարություն՝ «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի (այսուհետ՝ Oրենսգիրք) 21-րդ հոդվածի 1-ին մասի 2.1-ին կետի գործերի (այսուհետ՝ մինչդատական քրեական վարույթի գործեր) եւ կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերի քննության համար դատավորների թվակազմը՝ առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում՝ մինչեւ քսանմեկ դատավորով՝ ըստ դատարանների, ինչպես նաեւ վերաքննիչ քրեական դատարանում՝ երեք դատավորով ավելացնելու համար համաձայնություն ստանալու նպատակով: Կառավարության համաձայնությունը ստանալու պահից մեկշաբաթյա ժամկետում Բարձրագույն դատական խորհուրդը ավելացնում է դատավորների թվակազմը:

3. Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործեր քննող դատավորների ընտրության կարգը եւ ցանկը սահմանում է Բարձրագույն դատական խորհուրդը՝ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո երկշաբաթյա ժամկետում:

4. Սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով դատավորների թվակազմն ավելացնելուց հետո Բարձրագույն դատական խորհուրդը մեկ շաբաթվա ընթացքում որոշում է կայացնում դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի, ինչպես նաեւ վերաքննիչ դատարաններում դատավոր նշանակվելու համար առաջխաղացման ենթակա դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի արտահերթ համալրման անհրաժեշտության եւ իրականացման կարգի մասին՝ այն հաշվառմամբ, որ դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի համալրման նպատակով թեկնածուների որակավորման ստուգումը, ուսուցումը եւ դատավորների թեկնածուների ցուցակի հաստատումն իրականացվի դատավորների թվակազմն ավելացնելուց հետո՝ եռամսյա ժամկետում:

5. Քրեական մասնագիտացման գործող դատավորները սույն հոդվածով նախատեսված առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թափուր տեղերի համալրման համար կարող են ներկայացնել դիմում՝ կցելով միայն Օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 13.1-ին կետով սահմանված բարեվարքության վերաբերալ հարցաթերթիկը, որը ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ տասնհինգ օրվա ընթացքում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով:

6. Գործող դատավորները սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված թափուր տեղերի համալրման համար դիմում ներկայացնելու դեպքում ազատվում են Օրենսգրքի 96-րդ հոդվածով նախատեսված որակավորման ստուգման գրավոր քննության փուլից:

7. Սույն հոդվածի 5-րդ մասով նախատեսված դիմում ներկայացրած գործող դատավորները հոգեբանական թեստավորման եւ հարցազրույցի փուլն անցնելու դեպքում շարունակում են պաշտոնավարել նույն պաշտոնում մինչեւ Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ որպես սույն հոդվածի 2-րդ մասում նշված գործերը քննող դատավորի պաշտոնին անցնելը, իսկ հավակնորդները հարցազրույցի փուլն անցնելու դեպքում ընդգրկվում են դատավորի թեկնածուների հավակնորդների ցուցակի՝ քրեական մասնագիտացման բաժնի՝ համապատասխանաբար մինչդատական քրեական վարույթի գործերի կամ կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերի ենթաբաժիններում, որը ներկայացվում է Արդարադատության ակադեմիա՝ նրանց ուսուցումը կազմակերպելու նպատակով:

8.  Սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված դատավորի թեկնածուների հավակնորդների ուսուցումը եւ փորձաշրջանն իրականացվում է «Արդարադատության ակադեմիայի մասին» օրենքով եւ Ակադեմիայի կառավարման խորհրդի որոշմամբ սահմանված կարգով՝ մեկամսյա ժամկետում:

9. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված` առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում թափուր տեղերի համալրման համար Բարձրագույն դատական խորհուրդը սույն հոդվածի 8-րդ մասով նախատեսված հավակնորդներին դատավորների թեկնածուների ցուցակում ներառելու պահից եռօրյա ժամկետում գործող դատավոր-դատավորի թեկնածու հերթականությամբ առաջարկություն է ներկայացնում՝

1) հարցազրույցի փուլը հաղթահարած գործող դատավորներին, եւ առաջարկությունը ստանալուց հետո եռօրյա ժամկետում այն ընդունելուց հետո գործող դատավորը Բարձրագույն դատական խորհրդի որոշմամբ շարունակում է պաշտոնավարել որպես սույն հոդվածի 2-րդ մասում նշված գործերը քննող դատավոր,

2) դատավորների թեկնածուների ցուցակի քրեական մասնագիտացման բաժնի՝ սույն հոդվածի 7-րդ մասով նախատեսված ենթաբաժինների՝ Արդարադատության ակադեմիան ավարտած թեկնածուներին՝ ըստ Արդարադատության ակադեմիան ավարտելու հանրագումարային միավորների նվազման կարգի՝ Հանրապետության նախագահի նշանակմանն առաջարկելու նպատակով: Հավասար հանրագումարային միավորների առկայության դեպքում նախապատվությունը տրվում է տարիքով ավագ թեկնածուին:

10. Գործող դատավորների՝ մինչդատական քրեական վարույթի գործերի քննության համար պաշտոնի անցնելու դեպքում նրանց վարույթում առկա գործերը, բացի մինչդատական քրեական վարույթի գործերի, ինչպես նաեւ դատաքննության փուլում գտնվող գործերի, ենթակա են վերաբաշխման Օրենսգրքի 21-րդ հոդվածի 2.1-ին եւ 2.2-րդ մասերով նախատեսված բոլոր դատավորների պաշտոնի անցնելու պահից մեկ ամսվա ընթացքում:

11. Գործող դատավորների՝ կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերի քննության համար պաշտոնի անցնելու դեպքում նրանց վարույթում առկա գործերը, բացի կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերի, ինչպես նաեւ դատաքննության փուլում գտնվող գործերի, ենթակա են վերաբաշխման Օրենսգրքի 21-րդ հոդվածի 2.1-ին եւ 2.2-րդ մասերով նախատեսված բոլոր դատավորների պաշտոնի անցնելու պահից մեկ ամսվա ընթացքում:

12.  Այլ դատավորների վարույթում առկա՝ դատաքննության փուլում գտնվող կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ գործերը, ինչպես նաեւ մինչդատական քրեական վարույթի գործերը ենթակա չեն վերաբաշխման:

13. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի թափուր պաշտոնների համալրման պահից՝ մեկ ամսվա ընթացքում Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է տվյալ գործերի քննությունն իրականացնող դատավորների՝ ըստ նստավայրերի բաշխումն ու թվակազմը:

14. Բարձրագույն դատական խորհուրդը սահմանում է Վերաքննիչ քրեական դատարանում նոր նշանակված երեք դատավորների եւ Վերաքննիչ քրեական դատարանի գործող դատավորների թվից ընտրված վեց դատավորների ցուցակ, ովքեր իրականացնում են մինչդատական քրեական վարույթի եւ կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերով կայացված ակտերի վերանայումը:

15. Հայաստանի Հանրապետության մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման գործող դատավորները եւ Վերաքննիչ քրեական դատարանի գործող դատավորները Բարձրագույն դատական խորհրդի կողմից սահմանված կարգով եւ ժամկետներում կարող են ներկայացնել դիմում՝ համապատասխանաբար առաջին ատյանում՝ մինչդատական քրեական վարույթի եւ կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերի քննությունն իրականացնող եւ վերաքննիչ ատյանում՝ այդ գործերով կայացված ակտերի վերանայումն իրականացնող դատավորների ցանկում ներառվելու համար` դիմումին կցելով Օրենսգրքի 98-րդ հոդվածի 2-րդ մասի 13.1-ին կետով սահմանված բարեվարքության վերաբերալ հարցաթերթիկը, որը ներկայացվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին՝ տասնհինգ օրվա ընթացքում խորհրդատվական եզրակացություն ստանալու նպատակով: Նշված դատավորների ընտրության մանրամասները սահմանվում են Բարձրագույն դատական խորհրդի կողմից:

16. Հայաստանի Հանրապետության մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանների քրեական մասնագիտացման գործող դատավորների, ինչպես նաեւ Վերաքննիչ քրեական դատարանի գործող դատավորների կողմից դիմում չներկայացվելու դեպքում Բարձրագույն դատական խորհուրդը նշված դատավորների թվից ընտրում է համապատասխանաբար մինչդատական քրեական վարույթի եւ կոռուպցիոն հանցագործությունների հետ կապված գործերի քննությունը եւ տվյալ գործերով կայացված ակտերի վերանայումն իրականացնող դատավորների՝ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովից ստանալով «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 25-ի ՀՕ-199-Ն օրենքի 14-րդ հոդվածի 4-րդ մասի ուժով իրականացվող՝ դատավորների հայտարարագրերի վերլուծության արդյունքների վերաբերյալ գրավոր տեղեկություններ: Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը համապատասխան դատավորների հայտարարագրերի վերլուծությունը առաջնահերթության կարգով իրականացնում է Բարձրագույն դատական խորհրդի կողմից սույն մասով նախատեսված դատավորների ցուցակը ստանալուց հետո՝ մեկամսյա ժամկետում: Սույն մասով սահմանված դատավորների ընտրությունը եւ պաշտոնի նշանակումը կատարվում է սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված կարգով դատավորների թվակազմն ավելացնելուց հետո եռամսյա ժամկետում:

17. Բարձրագույն դատական խորհուրդը սույն օրենքի 45-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված կարգով Oրենսգրքի 21-րդ հոդվածի 2.2-րդ մասով եւ սույն հոդվածի 14-րդ մասով սահմանված դատավորներին մակագրվող քրեական այլ գործերի համար սահմանում է հավասարաչափ բաշխման չափանիշներից նվազեցման տոկոսաչափ:

18. Սույն հոդվածի 2-րդ մասով նախատեսված թափուր տեղերի առաջին համալրումն իրականացվում է բացառապես սույն հոդվածով սահմանված կարգով: Հետագայում նշված պաշտոններում թափուր տեղեր առաջանալու դեպքում համալրումն իրականացվում է սույն օրենսգրքով սահմանված ընդհանուր կարգով:

19. Օրենսգրքի 21-րդ հոդվածի 2.1-ին եւ 2.2-րդ մասերով նախատեսված գործերի քննությունն իրականացվում է այդ մասով նախատեսված բոլոր դատավորների պաշտոնի անցնելու պահից, իսկ մինչեւ այդ տվյալ գործերի քննությունը շարունակում է իրականացվել մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը գործող խմբագրությամբ օրենսգրքին համապատասխան:

20. Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Բարձրագույն դատական խորհուրդը դատական իշխանության պաշտոնական կայքին ներկայացվող պահանջները համապատասխանեցնում է սույն օրենքի դրույթներին:

21. Բարձրագույն դատական խորհուրդը սույն օրենքն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում «Մինչդատական քրեական վարույթի նկատմամբ դատական վերահսկողություն իրականացնող դատավորների հերթապահության կարգը սահմանելու մասին» 26.07.2018 թվականի թիվ ԲԴԽ-Ո-29 որոշումը համապատասխանեցնում է սույն օրենքի դրույթներին:

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ


ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԿԱՆ ՕՐԵՆՍԳԻՐՔ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»,  ԵՎ «ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԾԱԽՍԵՐԻ ԿԱՄ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք սահմանադրական օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի եւ հարակից օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական բյուջեում առաջանում է ծախսերի ավելացման անհրաժեշտություն:
 

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում
Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

ՀՀ վարչապետի նամակը