Հոդված 1. «Արդարադատության ակադեմիայի մասին» 2013 թվականի մայիսի 2-ի ՀՕ-50-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 22-րդ հոդվածի 4-րդ մասում «նախատեսված ուսուցման» բառերից հետո լրացնել «եւ օրենքով նախատեսված այլ դեպքերի» բառերով:
Հոդված 2. Օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասում «անձանց փորձաշրջանի» բառերից հետո լրացնել «եւ օրենքով նախատեսված այլ դեպքերի» բառերով:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրը: