Հոդված 1. «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (17 մայիսի 2000 թվականի, ՀՕ-60) 3-րդ հոդվածի 3-րդ մասը «ձեռնարկատիրական գործունեության իրականացման,» բառերից հետո լրացնել «արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների եւ այդ օրենքների հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի կիրառման,» բառերով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
«Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման
2005թ. հունիսի 21-ից ուժի մեջ մտնող «Արժութային կարգավորման եւ արժութային վերահսկողության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ բացառությամբ մասնագիտացված անձանց եւ պետական ֆինանսների կառավարման լիազոր մարմնի կողմից լիցենզավորված անձանց, այլ անձանց կողմից օրենքի եւ օրենքի հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջների պահպանման նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է ՀՀ կառավարության լիազորած մարմինը:
ՀՀ ԿԱ հարկային պետական ծառայությանը որպես ՀՀ կառավարության լիազորած մարմին ճանաչելու հետ կապված նշված օրենքով նախատեսված գործառույթները լիարժեք իրականացնելու նպատակով անհրաժեշտ է հարկային մարմինների կողմից անցկացվող թեմատիկ ստուգումների մեջ ներառել նաեւ արժութային հարաբերությունները կարգավորող օրենքների եւ այդ օրենքների հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի կիրառման ճշտությանն ուղղված ստուգումները: