Հոդված 1. «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքի 6-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետում «Սոցիալական ապահովության» բառերը փոխարինել «Միասնական սոցիալական» բառերով:
Հոդված 2. Սոցիալական ապահովության ծառայությունն անվանափոխել Միասնական սոցիալական ծառայության:
Հոդված 3. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 1-ից:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ընդունվում են մինչեւ 2021 թվականի ապրիլի 1-ը: