Հոդված 1. «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքի 48.1-րդ հոդվածը ճանաչել ուժը կորցրած:
Հոդված 2. Եզրափակիչ մաս եւ անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի ապրիլի 1-ից:
2. Սույն օրենքի ընդունմամբ պայմանավորված՝ համապատասխան ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերը ընդունվում են մինչեւ 2021 թվականի ապրիլի 1-ը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ
1. Միջոցառման իրականացման անհրաժեշտությունը եւ նպատակը
Նախագծի նպատակը սոցիալական պաշտպանության բնագավառում ՀՀ կառավարութան որդեգրած քաղաքականության իրականացման արդյունավետ մեխանիզմների ներդրումն է: Մասնավորապես՝ ՀՀ կառավարությունը սոցիալական պաշտպանության բնագավառում որդեգրել է ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականությունը, որը պետք է հիմնված լինի սոցիալական կարիքի գնահատման միասնական համակարգի վրա: Մասնավորապես Ազգային ժողովի կողմից 2019 թվականի փետրվարի 14-ին հավանության արժանացած ՀՀ կառավարության ծրագրի 4.2 բաժնով (աղքատության հաղթահարումը, սոցիալական պաշտպանությունը եւ ժողովրդագրությունը) սահմանված է, որ ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումը կբարձրացնի սոցիալական պաշտպանության համակարգի կառավարման արդյունավետությունը, ինչպես նաեւ սոցիալական ծառայությունների որակը, որը կապահովվի ընտանիքի (անձի) սոցիալական կարիքներին համապատասխան՝ բազմաբնույթ ու ամբողջական սոցիալական ծառայությունների փաթեթի տրամադրմամբ եւ անձնակազմի մասնագիտական կարողությունների հզորացմամբ:
ՀՀ կառավարության ծրագրին համահունչ՝ ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը ձեռնարկել է կառուցվածքային փոփոխություններ՝ նպատակ ունենալով ստեղծել սոցիալական կարիքների գնահատման միասնական համակարգ՝ էապես նոր բովանդակությամբ, որը կմիավորի մեկ միասնական մեթոդաբանությամբ եւ մեկ կառույցի կողմից շահառուի կարիքների համալիր գնահատումն ու դրա հիման վրա համայնքների եւ շահեկից այլ գերատեսչությունների՝ ինչպես առողջապահական համակարգը, կրթական համակարգը եւ այլն, հետ սերտ համագործակցությամբ՝ տարաբնույթ աջակցության տրամադրումը՝ ներառելով զբաղվածության, բժշկասոցիալական փորձաքննության եւ այլ համալիր ծառայությունները:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում մշակվել եւ ընդունվել է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-97-Ն օրենքը, որի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատվել է ՀՀ վարչապետի 2020 թվականի հունիսի 18-ի N 725-Ա որոշմամբ: Այս որոշմամբ հաստատված միջոցառումներով նախատեսված իրավական ակտերի՝ շահագրգիռ մարմինների հետ քննարկման արդյունքներով անհրաժեշտություն է առաջացել նաեւ փոփոխություններ կատարել «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-97-Ն օրենքում (ուժի մեջ է մտնում 2020 թվականի սեպտեմբերի 23-ին) եւ այլ հարակից օրենքներում՝ հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածի 6-րդ մասը:
1.1. կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը եւ առկա խնդիրները
ՀՀ կառավարության ծրագրով որդեգրված ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականության իրականացման նպատակով մշակվել եւ 2020 թվականի մարտի 4-ին ընդունվել են «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» N ՀՕ-97-Ն, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՕ-98-Ն, «Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մաuին» ՀՕ-99-Ն եւ «ՀՀ ընտանեկան օրենսգրքում փոփոխություն կատարելու մաuին» ՀՕ-100-Ն ՀՀ օրենքները:
«Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-97-Ն օրենքի կիրարկումն ապահովող միջոցառումների ցանկը հաստատվել է ՀՀ վարչապետի 2020 թվականի հունիսի 18-ի N 725-Ա որոշմամբ, որով նախատեսվել են նաեւ կառուցվածքային փոփոխություններ նախատեսող ենթաօրենսդրական իրավական ակտերի մշակում: Մասնավորապես փոփոխություններ են կատարվում նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ մարզպետարանների կանոնադրություններում եւ հաստիքներում, ինչպես նաեւ նախարարության կազմում՝ նախարարության բժշկասոցիալական փորձաքննության, զբաղվածության պետական գրասենյակների եւ մարզային ենթակայության սոցիալական աջակցության 38 գործակալությունների եւ համայնքային ենթակայության սոցիալական աջակցության 17 բաժինների հիմքի վրա, ստեղծվում է նոր կառույց՝ ՀՕ-97-Ն օրենքով նախատեսված ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակը: Սակայն վերջինիս կազմում նախատեսված չէր ներառել նախարարության ենթակա մարմինը՝ Սոցիալական ապահովության ծառայությունը:
Շրջանառված ենթաօրենսդրական ակտերի քննարկման արդյունքներով առաջացել են խնդիրներ՝ նոր ստեղծվող կառույցի կարգավիճակի, դրա հաստիքների համալրման, ինչպես նաեւ վերոգրյալ կառուցվածքային փոփոխությունները հնարավորինս սահուն իրականացնելու հարցում՝ հաշվի առնելով միավորվող կառույցների կողմից հանրությանը մատուցվող սոցիալական ծառայությունների ծավալն ու բովանդակությունը եւ մատուցվող ծառայությունները բնակչության համար անխափան իրականացնելու հրամայականը:
Միաժամանակ, նախատեսված նոր ստեղծվող կառույցի կազմում պետք է ընդգրկվեին սոցիալական պաշտպանության ոլորտի 4 մարմիններից 3-ը, ինչը կառավարման եւ արդյունավետության տեսանկյունից խնդրահարույց էր:
1.2. առկա խնդիրների առաջարկվող լուծումները
Նախագծով առաջարկվում է
1. կատարել փոփոխություն «Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» 2020 թվականի մարտի 4-ի ՀՕ-97-Ն օրենքում՝
1) ՀՀ կառավարության որդեգրած ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականությունն իրականացնելու նպատակով ստեղծվող մեկ միասնական կառույցը՝ Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի փոխարեն ստեղծել Միասնական սոցիալական ծառայության տեսքով՝ Սոցիալական ապահովության ծառայության հիմքի վրա,
2) «Սոցիալական աջակցության մասին» օրենքից հանել «համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոն» հասկացությունը՝ դրա անհրաժեշտության բացակայության հիմքով (Նախագծով մեկ միասնական մարմնի կազմում ընդգրկվում են սոցիալական պաշտպանության ոլորտի բոլոր 4 մարմինները),
3) սահմանել միասնական սոցիալական ծառայության լիազորությունները՝ հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 159-րդ հոդվածի պահանջը:
2. կատարել փոփոխություն «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-260-Ն օրենքում՝ նախարարությանը ենթակա մարմինների ցանկում ներառված Սոցիալական ապահովության ծառայությունը վերանվանելով Միասնական սոցիալական ծառայություն:
3. կատարել փոփոխություն «Պետական կենսաթոշակների մասին» 2010 թվականի դեկտեմբերի 22-ի ՀՕ-243-Ն օրենքում՝ Սոցիալական ապահովության ծառայության լիազորությունները «Սոցիալական աջակցության մասին» օրենք տեղափոխելու եւ լրամշակելու համար:
2. Կարգավորման առարկան
Նախագծով առաջարկվող նման կառուցվածքային փոփոխությունը թույլ կտա ապահովել ընտանիքների եւ քաղաքացիների սոցիալական կարիքի համալիր եւ միասնական գնահատման արդյունավետ համակարգի ներդրումը: Այդ փոփոխությունը մեծապես կնպաստի նորաստեղծ Միասնական սոցիալական ծառայության աշխատանքների բարելավմանը, անխափան աշխատանքին եւ դրանց կառուցվածքային մոդելի արդյունավետության բարձրացմանը, լիարժեք կայացմանը:
3. Միջոցառման իրականացումից ակնկալվող արդյունքը
Բնակչության սոցիալական կարիքների առավել հասցեական եւ ամբողջական գնահատման, մատչելի, նպատակային եւ որակյալ սոցիալական համայնքահենք ծառայությունների ամբողջական փաթեթով անխափան տրամադրման ապահովում՝ կիրառելով դրա իրականացման համար առավել ճկուն եւ արդյունավետ մեխանիզմներ:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ՊԵՏԱԿԱՆ ԿԵՆՍԱԹՈՇԱԿՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԴԵՊՔՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ԿԱՄ ՆՎԱԶՄԱՆ ԲԱՑԱԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
«Սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին», «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Պետական կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի ընդունման դեպքում պետական բյուջեի ծախսերում եւ եկամուտներում ավելացում կամ նվազեցում չի ակնկալվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ