Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2016 թվականի հոկտեմբերի 4-ի հարկային օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 34-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 12-րդ կետով.
«12) Օրենսգրքով սահմանված դեպքերում դիմելու օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստանալու համար:»:
Հոդված 2. Օրենսգրքի 35-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 13-րդ կետով.
«13) հարկ վճարողի դիմումի հիման վրա` Կառավարության հաստատած կարգով սահմանված չափանիշները բավարարելու դեպքում տրամադրել օրինապահ հարկ վճարողի հավաստագիր կամ մերժել օրինապահ հարկ վճարող համարվելու հավաստագրի տրամադրումը:»:
Հոդված 3. Օրենսգիրքը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 293.1-ին հոդվածով.
«Հոդված 293.1. Ավելացված արժեքի հարկ վճարողների հարկային կարգապահության հավաստումը եւ դրա առանձնահատկությունները
1. Ավելացված արժեքի հարկ վճարողների դիմումի հիման վրա եւ Կառավարության հաստատած կարգով սահմանված չափանիշները բավարարելու դեպքում համապատասխան հավաստագրի տրամադրման միջոցով հավաստվում է հարկ վճարողի օրինապահությունը?
2. Ավելացված արժեքի հարկ վճարողների օրինապահությունը հավաստվում է հարկային մարմնի կողմից օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման միջոցով՝ սույն հոդվածով սահմանված ժամանակահատվածի ընթացքում իրականացրած գործունեության համար? Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը տրամադրվում է ավելացված արժեքի հարկ վճարող կազմակերպության կամ անհատ ձեռնարկատիրոջ կողմից դիմումը ներկայացնելու օրն ընդգրկող հաշվետու տարվան նախորդող տարվա հունվարի 1-ից մինչեւ դիմումը ներկայացնելու օրվան նախորդող ամսվա վերջին օրացուցային օրը ներառող ժամանակահատվածում իրականացված գործունեության հիման վրա:
3. Օրինապահ հարկ վճարողի հավաստագիրը գործում է տրման օրվանից մինչեւ հավաստագրի տրման ամսվան հաջորդող 12-րդ ամսվա վերջին օրացուցային օրվա ավարտը:
4. Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների համար Օրենսգրքով եւ այլ իրավական ակտերով կարող են սահմանվել վարչարարության իրականացման բարենպաստ պայմաններ? Օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ստացած հարկ վճարողների ցանկը հրապարակվում է հարկային մարմնի պաշտոնական ինտերնետային կայքում:
5. Օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները, ինչպես նաեւ օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը սահմանում է Կառավարությունը:»:
Հոդված 4. Օրենսգրքի 305-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ 4-րդ մասով.
«4. Հարկային մարմինն օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողներին հավաստագրի գործողության ժամկետի ընթացքում սույն հոդվածով նախատեսված իրազեկումն իրականացնում է նաեւ համապատասխան իրավական ակտերի պաշտոնական հրապարակման օրվանից հետո՝ 10 օրվա ընթացքում, հարկ վճարողի էլեկտրոնային փոստին ծանուցում ուղարկելու միջոցով:»:
Հոդված 5. Օրենսգրքի 327-րդ հոդվածի 2-րդ մասը «այն ստանալուց հետո՝ 20 օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, իսկ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում՝ դիմումն ստանալուց հետո՝ 10 օրվա ընթացքում» բառերով:
Հոդված 6. Օրենսգրքի 348-րդ հոդվածի 10-րդ մասը «ԱԱՀ գումարի մինչեւ 40 միլիոն» բառերից հետո լրացնել «, իսկ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դեպքում մինչեւ 60 միլիոն» բառերով:
Հոդված 7. Օրենսգրքի 442-րդ հոդվածի 1-ին մասը «30 օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, իսկ գործող օրինապահ հարկ վճարողի հավաստագիր ունեցող հարկ վճարողների դիմում-բողոքները՝ 15 օրվա ընթացքում» բառերով:
Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն օրենքի 4-րդ հոդվածով նախատեսված դրույթի, որն ուժի մեջ է մտնում սույն օրենքի պաշտոնական հրապարակմանը հաջորդող 7-րդ ամսվա 1-ից:
Հոդված 9. Սույն օրենքի դրույթները տարածվում են Կառավարության կողմից օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները, ինչպես նաեւ օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգն ուժի մեջ մտնելուց հետո ծագած հարաբերությունների վրա:
Հոդված 10.
Կառավարությունն օրինապահ հարկ վճարող համարելու չափանիշները, ինչպես նաեւ օրինապահ հարկ վճարողի հավաստագրի տրամադրման կարգը սահմանում է սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ եռամսյա ժամկետում: