Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Պ-800-09.12.2020,04.02.2021-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՔՐԵԱԿԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18 ՀՕ-528-Ն քրեական օրենսգրքի (այսուհետա Օրենսգիրք) 299-րդ հոդվածի 1-ին մասում «տասից տասնհինգ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա» բառերը փոխարինել «տասնհինգից քսան տարի ժամկետովա գույքի բռնագրավմամբ կամ առանց դրա կամ ցմահ ազատազրկմամբ» բառերով:

Հոդված 2. Օրենսգրքի 302-րդ հոդվածում «ութից տասնհինգ տարի ժամկետով» բառերը փոխարինել « տասներկուսից քսան տարի ժամկետով» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: