Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2003 թվականի ապրիլի 18-ի քրեական օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 299-րդ հոդվածի 1-ին մասում «տասից տասնհինգ տարի ժամկետով» բառերը փոխարինել «տասնհինգից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ» բառերով:
Հոդված 2. Օրենսգրքի 302-րդ հոդվածում «ութից տասնհինգ տարի ժամկետով» բառերը փոխարինել «տասներկուսից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ» բառերով:
Հոդված 3.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: