Հոդված 1. «Էներգախնայողության եվ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ 2004թ. նոյեմբերի 9-ի ՀՕ-122-Ն օրենքի Ինքնավար էներգաարտադրողի եւ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջեւ փոխհոսքերի կարգը սահմանող հավելվածի 1-ին կետը լրացնել հետեւյալ բովանդակությամբ.
Հաշվարկային տարի է համարվում յուրաքանչյուր տարվա մայիսի 1-ից մինչեւ ապրլի 30-ն ընկած ժամանկահատվածը:
1) Ինքնավար էներգաարտադրողի եւ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջեւ փոխհոսքերի կարգը սահմանող հավելվածի 1-ին կետում ավելացնել նոր ենթակետ՝ հետեւյալ բովանդակությամբ.
Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի կողմից օրվա ընթացքում՝ հանձնաժողովի սահմանած սակագների համապատասխան բաշխողին առաքված էլեկտրիաէներգիայի ծավալները հաշվանցվում (նվազեցվում) են՝ սակագնի իջեցմանը (բարձրից՝ ցածր) համապատասխան՝ վերջինիս կողմից նույն ժամանակահատվածում սպառած էլեկտրիաէներգիայի ծավալներից՝ տարեկան վերջնահաշվարկի արդյունքում:
2) Ինքնավար էներգաարտադրողի եւ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի միջեւ փոխհոսքերի կարգը սահմանող հավելվածը՝ 8-րդ պարբերությունից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ.
Վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողը՝ բաշխման լիցենզիա ունեցող անձի հետ կնքած պայմանագրի համաձայն, վերջինիս օժանդակությամբ եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի սահմանած կարգով, իր արտադրած էներգիան կարող է սպառել այլ վայրում գործունեություն ծավալելու նպատակով, եթե տվյալ վայրում հնարավոր չէ ապահովել էլեկտրաէներգիայի արտադրություն եւ/կամ նախորդող 12 ամիսների ընթացքում առավելագույն էլեկտրաէներգիա սպառած ամսվան համապատասխան հզորությամբ էլեկտրաէներգիա արտադրելու անհնարինության դեպքում՝ հաշվի առնելով օգտակար տարածքները մակերեսի համապատասխան ծավալների բացակայությունը:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնոմ հրապարակման պահից հետո տասնօրյա ժամկետում :
1. Առկա իրավիճակը.
Ներկայումս ինքնավար էներգարտադրող հանդիսացող իրավբանական անձը չի կարող տեղադրել 500կվտ դրվածքային հզորությունը գերազանցող էներգաարտադրող տեղակայանքներ: Այս իրավիճակում բազմաթիվ իրավաբանական անձիք գործում են օրենքի շրջանցման ճանապարհով եւ տարբեր իրավբանական անձանց անուններով տեղադրում իրենց անհրաժեշտ հզորության կայանքներ:
Միեւնույն ժամանակ ինքնավար էներգաարտադրող մեծ ընկերությունները՝ գործող 500 կվտ սահմանափակման դեպքում հնարավորություն չունեն արտադրել այնքան էլեկտրաէներգիա, որքան որ անհրաժեշտ է արտադրել եւ սպառել իրենց գործունության իրականացման համար:
Փոփոխության բնույթն ու ակնկալվող արդյունքը.
Փոփոխությամբ նախատեսվում է 500կվտ շեմը բարձրացնել մինչեւ 2մգ/վտ-ի, սակայն որոշակի սահմանափակումներով:
Մասնավորապես. Մինչը 1 տարեկան իրավաբանական անձիք կարող են տեղադրել ոչ ավել քանի 500կվտ հզորությամբ տեղակայանք: Իսկ 1 տարեկանից բարձր իրավաբանական անձիք ոչ ավել քան 2 մգ/վտ հզորությամբ տեղակայանք՝ հաշվի առնելով նրանց նախորդ տարվա սպառած էլեկտրաէնգիայի ծավալները:
Արդյունքում տնտեսվարողներիը կազատվեն էլեկտրաէնեգիայի սակագնային կախվածությունից եւ ավելորդ ֆինանսական ծանրաբեռնվածությունից:
2. Առկա իրավիճակը.
Ներկայումս ենթաբաժանորդ հանդիսացող ինքնավար էներգաարտադրողները հնարավորություն չունեն փոխհոսքեր իրականացնել մատակակրարի հետ եւ փաստացի դրանով իսկ սահմանափակված են նրանց իրավունքները: Բացի դրանից, ենթաբաժանորդ ունեցող բաժանորդը իր էներգատեղակայանքներով փողհոսքեր ապահովելու ժամանակ ունենում է ֆինանասկան ծախսեր, որոնք այս համատեքստում արդարացված չեն:
Փոփոխության բնույթն ու ակնկալվող արդյունքը.
Փոփոխություններով նախատեսվում է, որ ենթաբաժանորդը կարող է փոխհոսքեր ապահովել, ինչպես նաեւ վերջինս պարտավորվում է կատարել այդ ընթացքում մատակարաի հետ առաջացած, ծախսերն ու վճարները:
Արդյունքում բաժանորդը ազատվում է ավելորդ ծանրաբեռնվածությունից, իսկ ենթաբաժանորդը հնարավորություն է ստանում ամբողջ ծավալով իրացնել իր իրավունքները:
3. Առկա իրավիճակը.
Ներկայումս վերականգնվող էներգետիկ ռեսուրսներ օգտագործող ինքնավար էներգաարտադրողի եւ էլեկտրաէներգիայի բաշխման լիցենզիա ունեցող անձի մատակարարած էլեկտրաէներգիայի դիմաց վճարման ենթակա գումարների տարեկան հաշվարկը կատարվում է յուրաքանչյուր տարվա մինչեւ դեկտեմբերի 31-ը, որից հետո հետագա առնվազն 4 ամիսների ընթացքում նույն ճանապարհով ստացված էներգիայի ծավալները շոշոփելի կերպով կրճատվում են, որի արդյունքում սպառողը պարտավորվում է իր կատարած գերծախսի համար վճարել մատակարարին:
Փոփոխության բնույթն ու ակնկալվող արդյունքը.
Սույն նախագծով առաջարկվում է տարեկան վերջնահաշվարկի ժամկետը դեկտեմբերի 31-ից տեղափոխել ապրիլի 30-ը, որով սպառողը հնարավորություն կունենա իր համար անհրաժեշտ էներգիայի ծավալներով արտադրել եւ սպառել այն՝ խուսափելով հավելյալ ծախսերից:
4. Առկա իրավիճակը.
Օրենսդրական ներկայիս կարգավորումներով՝ ինքնավար էներգարտադրողը պարտավորվում է ամսեկան կտրվածքով վճարել Հանրային ծառայությունների հանձնաժողովի կողմից սահմանված գիշերային սակագինը, իսկ տարվա վերջում վերջնահաշվարկի ժամանակ մատակակրարը նրան հետ է վերադարձնում այդ գումարները, որը հավելյալ ֆինանսկան բեռ է ինքնավար էներգաարտադրող տնտեսվարողների կամ ֆիզիկական անձանց համար:
Փոփոխության բնույթն ու ակնկալվող արդյունքը.Փոփոխությունների արդյունքում ինքնավար էներգաարտադրողները կազատվեն հավելյալ ամսեկան ֆինանսական ծանրաբեռնվածությունից եւ գիշերային սակագնի վճարնեը կկատարվի տարեկան վերջնահաշվարկի ժամանակ:
5. Առկա իրավիճակը.
Ներկայումս ինքնավար էներգաարտադրողը հնարավորութուն չունի իր արտադրած էլեկտրաէներգիան սեփական կարիքների համար սպառել այլ վայրում, որի արդյունքում ֆիզիկական անձն ու տնտեսվարող ընկերությունները կախված են էլեկտրիաէներգիայի սակագնի փոփոխություններից եւ դրանց տատանումնրը ազդում են նաեւ տնտեսվարողների մատուցած ծառայությունների ինքնարժեքի վրա:
Փոփոխության բնույթն ու ակնկալվող արդյունքը.
Ուսումնասիրելով միջազգային փորձը առաջարկվում է հնարավորություն տալ ինքնավար էներգաարտադրողին իր արտադրած էներգիան սպառել այլ վայրում, որտեղ չկան պայմաններ էներգաարտադրությամբ զբաղվելու համար, որի արդյունքում ինքնավար էներգաարտադրող հանդիսացող տնտեսվարողը կազատվի սակագնային կախվածությունից եւ հնարավորթյուն կունենա իր ծառայությունները մատուցել ավելի հարմար պայմաններով:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Հարգելի պարոն Միրզոյան,
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով, 2-րդ մասով, ինչպես նաեւ 67-րդ հոդվածի 1-ին մասով` օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Էներգետիկայի մասին» եւ «Էներգախնայողության եւ վերականգնվող էներգետիկայի մասին» ՀՀ օրենքներում փոփոխություններ լրացումներ կատարելու մասին նախագծի փաթեթը: Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` սույն գրությանը կցվում են.
1. Օրենքի նախագիծը,
2. Օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը,
3. Գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ տեղեկանքը:
Նախագծի հիմնական զեկուցողն է պատգամավոր Արտաշես Պետրոսյանը:
Խնդրում եմ ներկայացված օրենքի նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Հարգանքով` |
Արտաշես ՊԵՏՐՈՍՅԱՆ |