Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Պ-7631-14.10.2020,05.02.2021-ՖՎ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ՀԻՊՈՏԵԿԱՅԻՆ ԿՐԵԴԻՏԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Բնակարանային հիպոտեկային կրեդիտավորման մասին» ՀՀ օրենքի (այսուհետ՝ Օրենք) 17-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

« 1. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի կամ սույն օրենքի հոդվածների հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում մեկ անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ մինչեւ հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով, բայց ոչ պակաս, քան երեք հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

2. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի կամ կամ սույն օրենքի հոդվածների հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում երկու անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ մինչեւ մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով, բայց ոչ պակաս, քան հինգ հարյուր հազար Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

3. Կրեդիտավորողի կողմից սույն օրենքի կամ կամ սույն օրենքի հոդվածների հիման վրա ընդունված իրավական այլ ակտերի պահանջները 365 օրվա ընթացքում երեք կամ ավելի անգամ խախտելու համար Կենտրոնական բանկը կարող է նշանակել տուգանք՝ մինչեւ երկու միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով, բայց ոչ պակաս, քան մեկ միլիոն Հայաստանի Հանրապետության դրամի չափով:

4. Տուգանքը գանձվում է Կենտրոնական բանկի հայցով՝ դատարանի վճռով այն դեպքում, երբ կրեդիտավորողը համաձայն չէ տուգանքի նշանակման կամ տուգանքի չափի հետ: Տուգանքը գանձվում է` հօգուտ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների:

5. Սույն օրենքի կիրառման նպատակով սույն օրենքի կամ սույն օրենքի հիման վրա ընդունված այլ ակտերի յուրաքանչյուր պահանջի մի քանի խախտումներ թույլ տալու դեպքում յուրաքանչյուր խախտում համարվում է առանձին խախտում:

6. Սույն հոդվածով սահմանված պատասխանատվության միջոցները Կենտրոնական բանկը կիրառում է «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված կարգով:»:

Հոդված 2.

1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից:

2. Սույն օրենքով սահմանված չափով պատասխանատվության միջոցները կիրառվում են, եթե խախտումը տեղի է ունեցել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո, իսկ սույն օրենքով սահմանված պատասխանատվության միջոցների կիրառման առումով խախտումների քանակը սկսվում է հաշվվել (խախտման հաշվարկի սկիզբը սկսվում է), եթե  խախտումը տեղի է ունեցել սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո:

Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ

Ամփոփաթերթ