Հոդված 1. «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» 2017 թվականի նոյեմբերի 15-ի ՀՕ-195-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 30-րդ հոդվածում՝
1) 1-ին մասի 3-րդ կետի «40» եւ «45» թվերը փոխարինել «45» եւ «50» թվերով.
2) 4-րդ մասի՝
ա. 1-ին կետի «45» թիվը փոխարինել «50» թվով,
բ. 2-րդ կետի «48» թիվը փոխարինել «52» թվով,
գ. 3-րդ կետի «50» թիվը փոխարինել «55» թվով,
դ. 4-րդ կետի «55» թիվը փոխարինել «58» թվով.
3) 5-րդ մասի «մինչեւ 10 տարի ժամկետով» բառերը փոխարինել «մինչեւ 5, իսկ դասախոսական, գիտահետազոտական կամ բժշկական բնույթի մասնագիտական պաշտոններ զբաղեցնող կամ պետական լիազոր մարմնի ղեկավարի հրամանով սահմանված հազվագյուտ մասնագիտություններ ունեցող զինծառայողներինը` մինչեւ 10 տարի ժամկետով» բառերով:
Հոդված 2. Օրենքի 57-րդ հոդվածում՝
1) 2-րդ մասի՝
ա. 1-ին կետի «48» թիվը փոխարինել «53» թվով,
բ. 2-րդ կետի «50» թիվը փոխարինել «55» թվով,
գ. 3-րդ կետի «55» թիվը փոխարինել «58» թվով,
դ. 4-րդ կետի «58» թիվը փոխարինել «60» թվով.
2) 3-րդ մասի՝
ա. 1-ին կետի «50» թիվը փոխարինել «55» թվով,
բ. 2-րդ կետի «52» թիվը փոխարինել «57» թվով,
գ. 3-րդ կետի «58» թիվը փոխարինել «60» թվով,
դ. 4-րդ կետի «60» թիվը փոխարինել «63» թվով:
Հոդված 3.
1. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից մեկ ամիս հետո:
2. Սույն օրենքի ընդունումից բխող ենթաօրենսդրական ակտերը ենթակա են ընդունման սույն օրենքի հրապարակման օրվանից՝ մեկամսյա ժամկետում: