Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-861-10.02.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄՈՒՄ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի աշխատակազմում պետական ծառայության մասին» 2009 թվականի հունիսի 11-ի ՀՕ-158-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 10-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 2-րդ կետի «առնվազն հինգ տարվա պետական ծառայության ստաժ» բառերը փոխարինել «առնվազն երեք տարվա պետական ծառայության ստաժ» բառերով:

2) 2-րդ կետի «վերջին չորս տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական» բառերը փոխարինել «վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական» բառերով:

3) 2-րդ կետի «վերջին տասը տարվա ընթացքում առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերը փոխարինել «վերջին տասը տարվա ընթացքում առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ, որից առնվազն մեկ տարին ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում (վերջին պահանջը կիրառվում է ստորաբաժանման ղեկավարի պաշտոնը զբաղեցնելու համար դիմած անձանց ստաժի հաշվարկման դեպքում)» բառերով եւ կետադրական նշանով:

Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասի`

1) 3-րդ կետի «առնվազն երկու տարվա ստաժ կամ վերջին երեք տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական» բառերը փոխարինել «առնվազն մեկ տարվա ստաժ կամ վերջին հինգ տարվա ընթացքում քաղաքական կամ հայեցողական» բառերով:

2) 3-րդ կետի «առնվազն երեք տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերը փոխարինել «առնվազն երկու տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ» բառերով:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:


Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Գրություն