Հոդված 1. «Փաստաբանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14-ը դեկտեմբերի 2004 թվականի, ՀՕ-29-Ն, այսուհետ` օրենք) 9-րդ հոդվածի չորրորդ եւ հինգերորդ մասերը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովն իրավազոր է, եթե ժողովին ներկա է փաստաբանների պալատի անդամների կեսից ավելին: Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի աշխատանքները սկսվում են փաստաբանների գրանցմամբ: Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի աշխատանքները մեկ օրից ավելի տեւելու դեպքում փաստաբանների գրանցումը կատարվում է յուրաքանչյուր օր:
Փաստաբանների պալատի ընդհանուր ժողովի որոշումներն ընդունվում են քվեարկությանը մասնակցած անձանց ձայների պարզ մեծամասնությամբ` բաց քվեարկությամբ, բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի: Փաստաբանների պալատի կանոնադրությամբ կարող են նախատեսվել փակ գաղտնի քվեարկության իրականացման այլ դեպքեր:».
Հոդված 2. Օրենքի 10-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Փաստաբանների պալատի խորհրդի անդամն ընտրվում է փաստաբանների կազմից վարկանիշային կարգով փակ գաղտնի քվեարկությամբ` երկու տարի ժամկետով: Փաստաբանների պալատի խորհուրդը կազմված է տասնմեկ անդամից եւ խորհրդի նախագահից:»:
Հոդված 3. Օրենքի 11-րդ հոդվածի երկրորդ մասը «փաստաբանների կազմից» բառերից հետո լրացնել «վարկանիշային կարգով» բառերով:
Հոդված 4. Օրենքի 12-րդ հոդվածի երկրորդ մասի 1-ին կետը «ստաժ ունեցող» բառերից հետո լրացնել «վարկանիշային կարգով» բառերով:
Հոդված 5. Օրենքի 13-րդ հոդվածը երկրորդ մասից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ երրորդ մասով.
«Փաստաբանների պալատի նախագահ ընտրված է համարվում այն թեկնածուն, որը ստացել է քվեարկության մասնակիցների (քվեաթերթիկ ստացածների) ձայների կեսից ավելին:
Եթե քվեարկվել է երկու կամ ավելի թեկնածու, եւ նրանցից որեւէ մեկը չի ստացել անհրաժեշտ ձայներ, ապա անցկացվում է քվեարկության երկրորդ փուլ, որին կարող են մասնակցել առավել ձայներ ստացած երկու թեկնածուն: Հավասար ձայների դեպքում երկրորդ փուլին երկրորդ թեկնածուի մասնակցությունը որոշվում է վիճակահանությամբ:
Երկրորդ փուլում ընտրված է համարվում առավել ձայներ ստացած թեկնածուն, իսկ ձայների հավասար լինելու դեպքում, անց է կացվում վիճակահանություն:
Այն դեպքում, երբ քվեարկվել է մեկ թեկնածու, նա համարվում է ընտրված, եթե ստացել է քվեարկության մասնակիցների ձայների կեսից ավելին:
Եթե փաստաբանների պալատի նախագահ չի ընտրվում, ապա քվեարկությունից հետո մեկ ամսվա ընթացքում անցկացվում է նոր ընտրություն:»:
Հոդված 6. Օրենքը 13-րդ հոդվածից հետո լրացնել հետեւյալ բովանդակությամբ 131 -րդ հոդվածով.
«Հոդված 131 . Վարկանիշային կարգով փակ գաղտնի քվեարկության անցկացման կարգը
Քվեաթերթիկում յուրաքանչյուր թեկնածուի անուն, ազգանունից հետո գրվում է «կողմ եմ» բառերը` նշումի համար նախատեuված դատարկ քառանկյունով:
Քվեարկության մաuնակիցը յուրաքանչյուր թեկնածուին կողմ քվեարկելիս նշում է կատարում «կողմ եմ» բառերին համապատասխանող քառանկյան մեջ, իսկ դեմ քվեարկելիս՝ որեւէ նշում չի կատարում:
Քվեարկության արդյունքներով ընտրված են համարվում առավել «կողմ» ձայներ ստացած թեկնածուները: Ձայների հավասարության դեպքում անցկացվում է վիճակահանություն:»:
Հոդված 7. Օրենքի 43-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Հանրային պաշտպանի գրասենյակի ղեկավարն ընտրվում է փաստաբանների պալատի նախագահի ընտրության՝ սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված կարգով:»:
Հոդված 8. Օրենքի 47-րդ հոդվածի՝
1) չորրորդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«Փաստաբանների պալատի հիմնադիր ընդհանուր ժողովը հրավիրում է Հայաստանի Հանրապետությունում գործող փաստաբանական միությունների նախագահների փոխադարձ համաձայնությամբ նշանակված անձը, որը ժողովը վարում է մինչեւ փաստաբանների պալատի նախագահի ընտրվելը։».
2) հինգերորդ մասում «երկու երրորդի» բառերը փոխարինել «կեսի» բառով:
Հոդված 9. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: