Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-864-11.02.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔԸ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության 2016 թվականի դեկտեմբերի 16-ի ՀՕ-9-Ն սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածում.

« 1) 1-ին մասի 9-րդ կետում «կազմից» բառից հետո լրացնել «եւ խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորների հետ կազմել խումբ.» բառերը:»:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳ» ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՆՀՐԱԺԵՇՏՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 3-րդ հոդվածի 1-ին մասում նշված են պատգամավորի լիազորությունները: Մասնավորապես, 3-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետում նշված է, որ պատգամավորը իրավունք ունի՝ դուրս գալու խմբակցության կազմից:

Սույն նախագծով առաջարկվում է հոդվածում կատարել լրացում, որով պատգամավորը իրավունք կունենա ոչ միայն դուրս գալու խմբակցությունից, այլեւ խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորների հետ կազմելու խումբ:

Ներկա իրավիճակում Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովում եւս կան այնպիսի պատգամավորներ, որոնք դուրս են եկել խմբակցությունից եւ գործում են անկախ:  Սույն նախագծի ընդունման անհրաժեշտությունը կայանում է նրանում, որ սրանով միջոց կստեղծվի ունենալ հատուկ կարգավիճակ եւ նշված անձանց կողմից աշխատանքները կկատարվեն համատեղ, համակարգված, ինչն առավել արդյունավետ է:

Բացի այդ, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրենքները փոփոխության են ենթարկվում ըստ անհրաժեշտության, ուստի այն լավ միջոց կլինի հետագայում այս ինստիտուտը զարգացնելու եւ հնարավորություն ընձեռնելու նման կարգավիճակ ունեցող պատգամավորներին ձեւավորելու եւ գործելու փոքր խմբերի միջոցով:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

Նախագծով առաջարկվում է կատարել լրացում, որով պատգամավորը իրավունք կունենա ոչ միայն դուրս գալու խմբակցությունից, այլեւ խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորների հետ կազմելու խումբ:

3. Ակնկալվող արդյունքը

Սույն օրենսդրական նախաձեռնությամբ առաջարկվող հոդվածի լրացման արդյունքում խմբակցությունից դուրս եկած կամ հեռացված պատգամավորները կունենան նոր կարգավիճակ եւ հնարավորություն կունենան գորեն համատեղ, համակարգված:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ


 Հարգարժա՛ն պարոն Միրզոյան,

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ հոդվածի 1-ին մասով, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ հոդվածի 1-ին մասով եւ 67-րդ հոդվածով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ է ներկայացվում «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը:

ՀՀ Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն՝ սույն գրությանը կցվում են՝

1.   օրենքի նախագիծը (զեկուցող՝ Սերգեյ Բագրատյան)

2.   օրենքի նախագծի ընդունման հիմնավորումը

3.   տեղեկանքը փոփոխվող հոդվածի վերաբերյալ:

Խնդրում ենք օրենքի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:

Առդիր՝  5  թերթ:
 
ՀԱՐԳԱՆՔՈՎ`   ՍԵՐԳԵՅ ԲԱԳՐԱՏՅԱՆ
ՏԻԳՐԱՆ ՈՒՐԻԽԱՆՅԱՆ