Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-870-19.02.2021-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀՈՒՂԱՐԿԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԳԵՐԵԶՄԱՆԱՏՆԵՐԻ ՈՒ ԴԻԱԿԻԶԱՐԱՆՆԵՐԻ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հուղարկավորությունների կազմակերպման եւ  գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման մասին» Հայաստանի Հանրապետության 2006 թվականի փետրվարի 27-ի ՀO-40-Ն օրենքի 2-րդ հոդվածում՝

1.  7-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններով.

«մահացածի հարազատներ ՝ ազգակցական կապի մեջ գտնվող եւ մինչեւ նախապապը կամ նախատատն ընդհանուր նախնիներ ունեցող անձինք.

ընտանիքի անդամներ՝ ծնողները, զավակները, որդեգրողները, որդեգրվածները, հարազատ եւ ոչ հարազատ (համահայր կամ համամայր) եղբայրները եւ քույրերը, պապը, տատը, թոռները, ինչպես նաեւ ամուսինը եւ ամուսնու ծնողները, վերջիններիս համար՝ փեսան եւ հարսը.»:

2.  8-րդ պարբերությունում «(ամուսին, հարազատներ, ազգականներ եւ այլն)» բառերը փոխարինել «մահացածի հարազատները կամ այլ անձինք:» բառերով:

3.  8-րդ պարբերությունից հետո լրացնել նոր պարբերություններ.

«միասնական էլեկտրոնային շտեմարան (այսուհետ շտեմարան)՝ միասնական էլեկտրոնային տվյալների բազա, որտեղ պահպանվոմ են Հայաստանի Հանրապետության բոլոր գերեզմանների վերաբերյալ սույն օրենքով եւ Հայաստանի Հանրապետության կառավարության որոշմամբ պահանջված անհրաժեշտ տվյալները:

գերեզման օգտագործող՝ այն անձը, ում անվամբ գրանցված է գերեզմանատեղը  միասնական էլեկտրոնային շտեմարանում եւ դրա հիման վրա տրվել է գերեզմանատեղի վկայական.»:

4.  9-րդ պարբերությունում «իր անունով հաշվառված» բառերը փոխարինել «եւ գերեզման օգտագործողի համաձայնությամբ» բառերով:

5.  10-րդ պարբերությունում «ցանկությամբ» բառից հետո լրացնել «եւ գերեզման օգտագործողի համաձայնությամբ» բառերը

6.  Ուժը կորցրած ճանաչել 12-րդ պարբերությունը:

Հոդված 2. Օրենքի 4-րդ հոդվածը շարադրել նոր խմբագրությամբ.

«Հոդված 4.
 Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի իրավասությունները

1.  Հուղարկավորությունների կազմակերպման եւ գերեզմանատների ու դիակիզարանների շահագործման բնագավառում պետական կառավարման լիազոր մարմնի իրավասություններն են՝

1)  բնագավառի պետական քաղաքականության մշակումը եւ իրականացումը.

2)  գերեզմանատների կառուցապատման եւ բարեկարգման տիպային ձեւերի սահմանումը.

3)  մասնավոր գերեզմանատան շահագործման համար թույլտվություն (այսուհետ՝ թույլտվություն) ստանալու համար անհրաժեշտ պայմանների եւ պահանջների սահմանումը եւ թույլտվության տալը.

4)  գերեզմանի տրամադրման եւ շահագործման պայմանների, վերահուղարկավորման եւ վրահուղարկավորման թույլտվության, գերեզմանատեղերի հաշվառման եւ հուղարկավորությունների գրանցման կարգերի սահմանումը, ինչպես նաեւ սպասարկման պայմանագրերի տիպային ձեւերի սահմանումները.

5)  օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:»:

Հոդված 3. Օրենքի 6-րդ հոդվածում՝

1.  1-ին մասի 3-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ.

«գերեզմանատների տարածքների կառուցապատման նպատակով քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրում:»:

2.  Ուժը կորցրած ճանաչել 7-րդ, 8-րդ, 9-րդ կետերը:

3.  Լրացնել նոր 11-րդ կետ.

«11) Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանված պարբերությամբ եւ ծավալով տեղեկություն տրամադրել իր համայնքում կատարված հուղարկավորությունների վերաբերյալ՝ շտեմարանում գրանցելու համար.»:

4.  Լրացնել նոր 12-րդ կետ.

«12) օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ.

1.1. համայնքն օգտագործում է այն գերեզմաններն, որոնք չունեն գերեզման օգտագործող: Սույն մասով նախատեսված դեպքերում համայնքն իրավունք ունի թույլատրել հուղարկավորել բացառապես այդ գերեզմանում հուղարկավորված ընտանիքի անդամին:»:

Հոդված 4. Օրենքի 8-րդ հոդվածում՝

1.  3-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«3. Մահացածի հուղարկավորությունն իրականացվում է իր բնակավայրի գերեզմանատան սահմաններում եւ գերեզման օգտագործողի համաձայնությամբ՝ ազատ գերեզմանում կամ գերեզման օգտագործողի համաձայնությամբ՝ այլ գերեզմանատանը՝ նախկինում մահացած հարազատի գերեզմանի առկայության դեպքում:»:

2.  3-րդ մասի 2-րդ պարբերությունում «հուղարկավորության կազմակերպումը ստանձնողների» բառերը փոխարինել «գերեզմանի օգտագործողի» բառերով:

Հոդված 5. Օրենքի 10-րդ հոդվածում՝

1.  1-ին մասում «ներկայացվում է» բառը փոխարինել «անհրաժեշտ է» բառով.

2.  2-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«2. Յուրաքանչյուր թաղում կամ դիակիզում գրանցվում է շտեմարանում: Շտեմարանը գեներացնում է գերեզմանի վկայական, որը թաղման կամ աճյունասափորի տեղը հաստատող միակ փաստաթուղթն է:

Գերեզմանի վկայականի տրման կարգը եւ ձեւը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:»:

3.  3-րդ մասի 1-ին պարբերությունը շարադրել նոր խմբագրությամբ.

«Մահացածի մարմինը (աճյունը) հողին հանձնելու համար համայնքային գերեզմանատներում անվճար հիմունքներով դիմողի ցանկությամբ մեկ գերեզմանատեղի համար տրամադրվում է 2.5 քառակուսի մետր հողատարածք (2.5x1.0 մետր չափերով), իսկ ընտանիքի անդամների հուղարկավորությունը կազմակերպելու համար՝ 3x2.5 մետր չափերով հողատարածք:»:

4.  4-րդ մասում «առավելագույնը 6 քառակուսի մետր» բառերը փոխարինել «եւս 3x2.5 մետր չափերով» բառերով:

5.  5-րդ մասը շարադրել նոր խմբագրությամբ.

«Նոր գերեզմանատեղ հատկացվելու դեպքում գերեզման օգտագործողի մասնակցությամբ համապատասխան գերեզմանատան սահմաններում ճշտվում է նոր գերեզմանի տեղը:»:

Հոդված 6. Լրացնել նոր 13.1-րդ հոդված՝

«Հոդված 13.1 Գերեզման օգտագործողը

1. Գերեզման օգտագործողը հաշվառվում է շտեմարանում եւ իր անվամբ գեներացվում է գերեզմանի վկայական՝ իր օգտագործմանը հանձնած գերեզմանի վերաբերյալ:

2. Գերեզման օգտագործողն իրավունք ունի՝

1) կառուցապատել եւ բարելավել իր օգտագործմանը հանձնած գերեզմանը՝ լիազոր մարմնի կողմից հաստատված չափանիշներին համապատասխան,

2) հուղարկավորել եւ վերահուղարկավորել իր ընտանիքի անդամներին,

3) փոխանցել իր իրավունքներն այլ անձի, որի վերաբերյալ շտեմարանում կատարվում է համապատասխան փոփոխություններ,

4) ժառանգել իր օգտագործման իրավունքն իր ժառանգներից մեկին, ով առաջինն է հաշվառվում շտեմարանում,

5) օրենսդրությամբ սահմանված այլ լիազորություններ:

3. Գերեզմանի նոր օգտագործողն իրավունք ունի ստանալ գերեզմանի նոր վկայական:

4. Գերեզման օգտագործողը պատասխանատվութուն է կրում սույն օրենքի եւ այլ իրավական ակտերով սահմանված կանոններին համապատասխան իրեն հատկացված գերեզմանատեղի կառուցման, բարեկարգման եւ շահագործման համար:

Հոդված 7. Օրենքի 18-րդ հոդվածում՝

1.  1-ին մասում հանել «գերեզմանների տրամադրումը, դրանց հաշվառումը,» բառերը:

Հոդված 8. Լրացնել նոր 18.1-րդ հոդված.

«Հոդված 18.1 Գերեզմանի տրամադրումը եւ դրանց հաշվառումը.

1. Գերեզման օգտագործողը՝ շտեմարանում մահվան վկայականի հիման վրա գերեզմանատնից իր անվամբ ամրագրում է հերթական գերեզմանը:

2. Գերեզմանի օգտագործողի կողմից Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից սահմանված վճարի առկայության դեպքում վերջինս հնարավորություն է ունենում նույն կարգով ընտրելու սույն օրենքով սահմանված չափով լրացուցիչ հողատարածք:

3. Շտեմարանում պահպանվում են բոլոր գերեզմանատների գերեզմանատեղերի կորդինատները, գերեզման օգտագործողի տվյալները, գերեզմանում հուղարկավորված հանգուցյալների տվյալները, իսկ գերեզմանի օգտագործողի փոփոխման դեպքում նաեւ գերեզմանի նոր օգտագործողի տվյալները:

4. Շտեմարանի պահպանվող տվյալները պահպանվում են անժամկետ:»:

Հոդված 9. Օրենքի 19.1-րդ հոդվածի 1-ին մասում «համայնքի ղեկավարի» բառերը փոխարինել «լիազոր մարմնի» բառերով:

Հոդված 10. Եզրափակիչ եւ անցումային դրույթներ

1.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում 2022 թվականի հունվարի 1-ին:

2.  Սույն օրենքի 3-րդ հոդվածի 5-րդ մասի 12-րդ կետը ուժի մեջ է մտնում շտեմարան ստեղծելու պահից:

3.  Սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի փոփոխություններն ուժի մեջ են մտնում շտեմարանի ստեղծելու պահից:

4.  Սույն օրենքի 9-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերի փոփոխություններն ուժի մեջ են շտեմարանի ստեղծելու պահից:

5.  Սույն օրենքի 10-րդ հոդվածը ուժի մեջ է մտնում շտեմարանի ստեղծելու պահից:

6.  Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո 6 ամսվա ընթացքում բոլոր համայնքները պարտավոր են իրենց տարածքում գտնվոր գերեզմանատները գրանցել Հայաստանի Հանրապետության կադաստրային կոմիտեում:

7.  Սույն օրենքի ուժի մեջ մտնելու պահից մեկ տարվա ընթացքում բոլոր համայնքները պարտավոր են տրամադրել իրենց տարածքում գտնվոր գերեզմանատների վերաբերյալ այն տվյալները որոնք անհրաժեշտ են միասնական էլեկտրոնային շտեմարանում գրանցելու համար:

8.  Հուղարկավորության կազմակերպումը ստանձնողները կարող են գրանցվել շտեմարանում որպես գերեզման օգտագործողներ եւ ստանալ գերեզմանի նոր վկայականներ սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ մեկ տարվա ընթացքում: Սույն մասում նշված ժամկետում հուղարկավորության կազմակերպումը ստանձնողի կողմից շտեմարանում որպես գերեզման օգտագործող չգրանցվելու դեպքում տվյալ գերեզմանի օգտագործման իրավունքն անցնում է համայնքին՝ մինչեւ տվյալ գերեզմանում հուղարկավորված մահացածի հարազատներից որեւէ մեկը գրանցվի շտեմարանում:

9.  Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը առկա գերեզմանատեղերի վերաբերյալ գերեզման օգտագործողներին են տրվում գերեզմանի վկայականներ, որտեղ արտացոլվում են տվյալ գերեզմանատեղիի փաստացի չափերը:

10.  Այն գերեզմանների վերաբերյալ, որոնք կառուցվել են գերեզմանատների սահմաններից դուրս կամ գերեզմանատան հիմնական ճանապարհի վրա գերեզմանի վկայականներ չեն կարող տրվել եւ այդ գերեզմաններում չի կարող նոր հուղարկավորություն կատարվել:

11.  Մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը Հայաստանի Հանրապետության կառավարությունը պարտավոր է անհրաժեշտ լրացումներ եւ փոփոխություններ կատարել Հայաստանի Հանրապետության կառավարության որոշումների մեջ՝ այն համապատասխանեցնելով սույն օրենքի պահանջներով:

Հիմնավորում

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ