Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 12-ի վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 156.1-րդ հոդվածի 1-ին մասը շարադրել նոր խմբագրությամբ.
«1. Գերեզմանն օգտագործողի կողմից գերեզմանի կառուցապատման, բարեկարգման եւ շահագործման օրենսդրությամբ սահմանված կանոնները, այդ թվում՝ քաղաքաշինական նորմերը խախտելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 2. Օրենքի 3-րդ մասում հանել «կամ նրանց լիազորած անձանց կամ համայնքային ոչ առեւտրային կազմակերպության» եւ «ինչպես նաեւ ընտանեկան գերեզմանի» բառերը:
Հոդված 3. Լարցնել նոր 13-րդ մաս. «13. Տեղական ինքնակառավարման մարմինների կողմից օրենսդրությամբ սահմանված ժամկետներում իրենց տարածքներում գտնվող գերեզմանատները Հայաստանի Հանրապետության կադաստրային կոմիտեում չգրանցելը, ինչպես նաեւ էլեկտրոնային միասնական շտեմարանում օրենսդրությամբ սահմանված ժամկետներում անհրաժեշտ տվյալների չտրամադրելը՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 4. Լարցնել նոր 14-րդ մաս. «14. Սույն հոդվածով բոլոր մասերով նախատեսված նույն արարքները, եթե կատարվել են կրկին կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ, վարչական տույժի միջոցներ կիրառելուց հետո մեկ տարվա ընթացքում՝
առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի չորսհարյուրապատիկի չափով:»:
Հոդված 5. Օրենսգրքի 219.1-րդ հոդվածի 3-րդ մասում հանել «156.1-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը՝ մասնավոր գերեզմանատների մասով,» բառերը: