Հոդված 1. «Կուսակցությունների մասին» 2017թ. ապրիլի 1-ի ՀՕ-224-Ն սահմանադրական օրենքի (այսուհետ Օրենք) 32-րդ հոդվածի 1-ին մասը լրացնել 3-րդ կետով՝ հետեւյալ բովանդակությամբ՝.
«3) քարոզում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որեւէ նորմի խախտում:»:
Հոդված 2. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել 2.1 մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«2.1.Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված դեպքում Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ոլորտում լիազոր մարմինն անհապաղ, սակայն ոչ ուշ, քան կուսակցության կողմից Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 1-ից 5-րդ հոդվածներով կամ 6-րդ հոդվածի առաջին մասով նախատեսված որեւէ նորմի խախտմանն ուղղված քարոզչության հայտնաբերման պահից երեք աշխատանքային օրվա ընթացքում այդ մասին տեղեկացնում է Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովին եւ Հայաստանի Հանրապետության կառավարությանը:»:
Հոդված 3. Օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասը «1-ին կետի» բառերից հետո լրացնել « եւ 3-րդ կետի» բառերով:
Հոդված 4. Օրենքի 32-րդ հոդվածը լրացնել 11-րդ մասով՝ հետեւյալ բովանդակությամբ.
«Սույն հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով սահմանված հիմքով կուսակցության գործունեությունը կասեցվում է մինչեւ Հանրապետության Նախագահի կողմից Ազգային ժողովի հաջորդ ընտրությունների նշանակմանը հաջորդող օրը:»:
Հոդված 5.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
22 փետրվարի 2021
ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ
Մեծարգո պարոն նախագահ,
Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների եւ Ազգային ժողովի աշխատակարգի 24-րդ եւ 25-րդ կետերի պահանջներով՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ եմ ներկայացնում «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ «Կուսակցությունների մասին» ՀՀ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերը (նախագծերի փաթեթ):
Կից ներկայացվում են՝
ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Արման Բաբաջանյան),
բ) նախագծի ընդունման հիմնավորումը,
գ) գործող օրենքներում փոփոխվող եւ լրացվող հոդվածների մասին տեղեկանքը:
Խնդրում եմ օրենքի նախագծերի ներկայացված նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
Հարգանոք՝ | ԱՐՄԱՆ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ |