Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Պ-874-23.02.2021-ՏՀ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ` Օրենքի) 19-րդ հոդվածի 9-րդ բաժնի 9.8.-րդ ենթակետը վերաշարադրել հետեւյալ խմբագրությամբ՝

9.8. «Մեկ մարզում մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար տարեկան՝ բազային տուրքի 3000-ապատիկի չափով»:

Հոդված 2. Օրենքի 19-րդ հոդվածի 9-րդ բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ  9.8.1. կետով՝

9.8.1. «Երեւան քաղաքում մասնավոր մուլտիպլեքս օպերատորի գործունեության համար տարեկան՝ բազային տուրքի 30000-ապատիկի չափով»:

Հոդված 3.  Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Հիմնավորում

Նախորդ տարի ընդունված «Տեսալսողական մեդիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը, ի թիվս այլ  կարգավորումների, կանոնակարգում է նաեւ հեռուստաընկերությունների լիցենզավորման կարգը, իսկ պետական տուրքի մասին ՀՀ օրենքի համաձայն՝ պետական տուրք գանձվում է լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնելու նպատակով լիցենզիաներ տալու համար: Հետեւաբար, օրենքում կատարվող լրացումն ու փոփոխությունը նպատակաուղղված են մեդիաոլորտի իրավական դաշտի կարգավորման շարունակականության ապահովմանը, «Տեսալսողական մեդիայի մասին» օրենքում ամրագրված մի շարք սկզբունք-ելակետերի ապահովմանը՝ ինչպիսիք են, օրինակ, մեդիադաշտ մուտք գործելու հասանելիությունը, տեսալսողական հաղորդումների բազմազանության ապահովումը, օժանդակումը:

Նախագծում առկա դրույքաչափերը քննարկվել եւ համաձայնեցվել են ԲՏԱ նախարարության ներկայացուցիչների հետ:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ



 

Հայաստանի Հանրապետության
Ազգային ժողովի նախագահ

ԱՐԱՐԱՏ ՄԻՐԶՈՅԱՆԻՆ

Հարգարժան պարոն Միրզոյան,

Համաձայն Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 109-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 65-րդ եւ 67-րդ հոդվածների՝ օրենսդրական նախաձեռնության կարգով Ձեզ ենք ներկայացնում «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն եւ լրացում  կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության  օրենքի նախագիծը:

Ազգային ժողովի աշխատակարգի 25-րդ կետի համաձայն` գրությանը կցվում են՝

ա) նախագիծը (հիմնական զեկուցող՝ Անուշ Բեղլոյան),

բ) նախագծի ընդունման հիմնավորումը,

գ) գործող օրենքում փոփոխվող հոդվածի մասին տեղեկանքը:

Խնդրում եմ օրենքների նախագիծը սահմանված կարգով դնել շրջանառության մեջ:
 
 
Հարգանքով՝  Մխիթար Հայրապետյան (049)
Վահագն Թեւոսյան (037)
Անուշ Բեղլոյան (006)