Հոդված 1. «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 7-րդ հոդվածում լրացնել նոր «ա2» կետ.
«ա2) դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացվող դիմումների համար.»:
Հոդված 2. Օրենքում լրացնել հետեւյալ բովանդակությամբ՝ 9.2-րդ հոդված.
«Հոդված 9.2. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ ներկայացվող դիմումների համար պետական տուրքի դրույքաչափերը
Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ դիմելու համար պետական տուրքը գանձվում է հետեւյալ դրույքաչափով.
1. Դատավորին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով Բարձրագույն դատական խորհուրդ դիմելու համար՝
բազային տուրքի տասնապատիկի չափով:
Հոդված 3. Օրենքի 31-րդ հոդվածում լրացնել նոր՝ «գ2» կետ.
«գ2) Բարձրագույն դատական խորհուրդը՝ ելնելով դիմողի գույքային դրությունից.»:
Հոդված 4. Օրենքի 38-րդ հոդվածում լրացնել նոր՝ «ա2» կետ.
«ա2) Բարձրագույն դատական խորհրդի կողմից դիմումը վերադարձնելու, գործի քննությունը մերժելու կամ գործի վարույթը կարճելու դեպքում.»:
Հոդված 5. Օրենքի 39-րդ հոդվածի վերջին պարբերությունում «Սահմանադրական դատարանի» բառերից հետո լրացնել «, Բարձրագույն դատական խորհրդի» բառեր:
Հոդված 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: