Հոդված 1. «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի բոլոր «նավթային գազերի» բառերը փոխարինել «նավթային կամ ածխաջրածնային գազերի» բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող քսաներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ
1. Անհրաժեշտությունը.
Սույն օրենսդրական նախաձեռնության անհրաժեշտությունը պայմանավորված է որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերի շուկայահանման եւ իրացման պայմանների կարգավորմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» 2002 թվականի մայիսի 7-ի ՀՕ-337 օրենքով (այսուհետ՝ Օրենք) համայնքների վարչական տարածքում տվյալ վառելիքի վաճառքի համար նախատեսված թույլտվության սահմանմամբ, ինչպես նաեւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2016 թվականի օգոստոսի 9-ի N 68 որոշմամբ հաստատված «Որպես վառելիք օգտագործելու համար նախատեսված հեղուկացված ածխաջրածնային գազերին ներկայացվող պահանջներ» (ԵԱՏՄ ՏԿ 036/2016) Եվրասիական տնտեսական միության տեխնիկական կանոնակարգի (այսուհետ՝ Կանոնակարգ) 15-րդ կետի կատարումն ապահովելու, Օրենքով եւ Կանոնակարգով սահմանված պահանջների պահպանման նկատմամբ պատշաճ վերահսկողություն եւ վարչական պատասխանատվություն սահմանելու եւ իրականացնելու անհրաժեշտությամբ:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները.
Օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետով սահմանվում են համայնքների վարչական տարածքում վառելիքի վաճառքի թույլտվության պահանջները, որոնցում որպես վառելիք չի նշվել ածխաջրածնային գազերը, հետեւաբար եւ բացակայում է դրանց վաճառքի թույլտվության սահմանման պահանջը:
3. Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը ՀՀ-ում հանդիսանում է տեխնիկական կանոնակարգման ոլորտը համակարգող մարմին: Այս նախագիծը մշակվել է առեւտրում եւ տեխնիկական կանոնակարգերի կիրարկման ընթացքում առաջացած խոչընդոտները վերացնելու նպատակով:
4. Կարգավորման նպատակը եւ բնույթը
Սույն նախագծի ընդունմամբ կկարգավորվեն հեղուկացված ածխաջրածնային գազերի վաճառքի/իրացման ժամանակ առաջացած օրենսդրական բացերը եւ անհամապատասխանությունները:
5. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Սույն իրավական ակտի նախագծի մշակումն իրականացվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:
6. Ակնկալվող արդյունքը
Նախագծի մշակման/ընդունման արդյունքում ակնկալվում է ոլորտը կարգավորող օրենսդրության մեջ առկա բացերի վերացում:
7. Այլ տեղեկություններ (եթե այդպիսիք առկա են)
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում