Armenian ARMSCII Armenian
Լրամշակված տարբերակ
Կ-826-28.12.2020,26.02.2021-ՊԻ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՓԱԽՍՏԱԿԱՆՆԵՐԻ ԵՎ ԱՊԱՍՏԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Փախստականների եւ ապաստանի մասին» 2008 թվականի նոյեմբերի 27-ի ՀՕ-211-Ն օրենքի (այսուհետ՝ Օրենք) 45-րդ հոդվածի 3-րդ մասում «ժամկետի երկարաձգման հիմքեր» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 47-րդ հոդվածի 2.1-ին մասում նախատեսված անձանց վերաբերյալ վարույթներով» բառերը:

Հոդված 2. Օրենքի 47-րդ հոդվածը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 2.1-ին մասով.

«2.1 Այն օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ով ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, կամ ում նկատմամբ քրեական հենտապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ ով ենթակա է հանձնման օտարերկյա պետությանը, կարող է դիմել ապաստան ստանալու կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար այդ իրավունքի մասին ծանուցման պահից՝ 15 օրվա ընթացքում:

Սույն մասում նշված անձանց նկատմամբ քրեական հետապնդում իրականացնող կամ այլ մարմնի, այդ թվում` Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում՝ Սահմանապահ զորքերի, իսկ Հայաստանի Հանրապետության տարածքում՝ Ոստիկանության եւ լիազոր մարմնի պաշտոնատար անձը` քրեական հետապնդում հարուցելու, ազատությունից զրկելու, այդ թվում բերման ենթարկելու, ձերբակալելու կամ ազատությունը սահմանպակելու պահից սկսած՝ անհապաղ, բայց ոչ ուշ քան 24 ժամվա ընթացքում պարզաբանում է ապաստանի կամ փախստականի կարգավիճակ ձեռք բերելու համար դիմելու վերջիններիս իրավունքը, որի վերաբերյալ տրվում է գրավոր ծանուցագիր, եւ ապահովում նրանց իրավունքի իրացումը՝ Հայաստանի Հանրապետությունում ապաստան ստանալու մասին նրանց դիմումները լիազոր մարմնին ուղարկելու միջոցով:»:

Հոդված 3. Օրենքի 52-րդ հոդվածի 8-րդ մասում «ուղարկվում է ապաստան հայցողին» բառերից հետո լրացնել «՝ հայերեն եւ ապաստան հայցողին հասկանալի լեզվով, իսկ սույն օրենքի 47-րդ հոդվածի 2.1-ին մասում նախատեսված դեպքերում ներկայացված ապաստանի հայցերով կայացված որոշումն՝ անհապաղ, բայց ոչ ուշ քան ընդունմանը հաջորդող աշխատանքային օրը» բառերը:

Հոդված 4. Օրենքի 57-րդ հոդվածի՝

1.1-ին մասում «դրա մասին տեղեկանալու օրվանից սկսած 30 օրվա ընթացքում» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 47-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված հայցերով կայացված բացասական որոշումների, որոնք ենթակա են բողոքարկման դրանց մասին տեղեկանալու օրվանից սկսած՝ 10 օրվա ընթացքում» բառերը.

2. 3-րդ մասում «կարող է բողոք ներկայացնել դատարան» բառերից հետո լրացնել «, բացառությամբ սույն օրենքի 47-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված ապաստանի հայցերով կայացված բացասական որոշումների, որոնցով կարող է բողոք ներկայացվել բողոքարկման ժամկետը բաց թողնելու պատճառը (պատճառները) վերանալու օրվանից սկսած 10 օրվա ընթացքում, բայց ոչ ուշ, քան ապաստանի հայցի առնչությամբ լիազոր մարմնի որոշման կայացման մասին իրազեկվելու օրվանից սկսած մեկ ամսվա ընթացքում» բառերը:

Հոդված 5. Օրենքի 59-րդ հոդվածը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.

«Հոդված 59. Ապաստան տրամադրելու դիմումը կրկնակի ներկայացնելը

1. Ապաստան տրամադրելու երկրորդ դիմումը կարող է ներկայացվել ապաստան տրամադրելու առաջին դիմումի վերաբերյալ վերջնական բացասական որոշման կամ ապաստան տրամադրելու գործընթացը կարճելու մասին որոշման առկայության դեպքում: Նման դեպքերում ապաստան հայցողն օգտվում է բոլոր այն իրավունքներից, որոնք նախատեսված են առաջին անգամ ապաստան հայցողների համար, այդ թվում՝ սույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված իրավունքից:

2. Լիազոր մարմինը երկրորդ դիմումը ստանալուց հետո հարցազրույց է անցկացնում դիմումատուի հետ:

3. Լիազոր մարմինը երկրորդ դիմումի հիման վրա ապաստանի հայցի քննությունն իրականացնում է հետեւյալ պայմաններից որեւէ մեկի առկայության դեպքում.

1) առաջացել են հետապնդման ենթարկվելու հիմնավոր երկյուղի առնչությամբ կամ սույն օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով սահմանված պատճառներով նոր հանգամանքներ,

2) ապաստան հայցողը ներկայացրել է նոր ապացույցներ, որոնք հիմնավոր պատճառներով չեն ներկայացվել առաջին դիմումի քննության ընթացքում:

4. Սույն հոդվածի 3-րդ մասում նշված պայմանների բացակայության դեպքում լիազոր մարմինը կայացնում է դիմումն առանց քննության թողնելու մասին որոշում:

5. Դիմումն առանց քննության թողնելու մասին լիազոր մարմնի որոշումը ենթակա է բողոքարկման դրա մասին ծանուցվելու օրվանից սկսած 30 օրվա ընթացքում, իսկ սույն օրենքի 47-րդ հոդվածի 2.1-ին մասով նախատեսված դեպքերում՝ ծանուցվելու օրվանից սկսած 15 օրվա ընթացքում:

6. Սույն հոդվածի 3-րդ մասի դրույթները չեն կիրառվում այն դեպքերում, երբ Հայաստանի Հանրապետությունում փախստականի կարգավիճակ ստացած անձի կամ ապաստանի միասնական դիմում ներկայացրած եւ վերջնական որոշմամբ մերժված անձի ընտանիքի անդամը (խնամքի տակ գտնվող անձը) անհատական ապաստանի դիմում է ներկայացնում:»:

Հոդված 6.

1.Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ oրը:

2. Uույն oրենքի 5-րդ հոդվածով սահմանված իրավանորմերը տարածվում են սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո ներկայացված՝ ապաստան տրամադրելու երկրորդ դիմումներով վարույթների նկատմամբ:


Տեղեկանք նախագծում կատարված փոփոխությունների վերաբերյալ
Ամփոփաթերթ