Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8261-28.12.2020,26.02.2021-ՊԻ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի դեկտեմբերի 5-ի վարչական դատավարության ՀՕ-139-Ն օրենսգրքի 5-րդ բաժինը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր՝ 31.6 գլխով.

«ԳԼՈՒԽ 31.6

ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԸ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՎԱԾ ԿԱՄ ԱԶԱՏՈՒԹՅՈՒՆԻՑ ԶՐԿՎԱԾ ՕՏԱՐԵՐԿՐԱՑԻՆԵՐԻ ԿԱՄ ՔԱՂԱՔԱՑԻՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԿՈՂՄԻՑ ՓԱԽՍՏԱԿԱՆԻ ԿԱՐԳԱՎԻՃԱԿ ԿԱՄ ԱՊԱՍՏԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՅՑՈՎ ԻՐԱՎԱՍՈՒ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՅԱՑՎԱԾ ՈՐՈՇՈՒՄՆԵՐԻ ԻՐԱՎԱՉԱՓՈՒԹՅՈՒՆԸ ՎԻՃԱՐԿԵԼՈՒ, ԲԱՐԵՆՊԱՍՏ ՎԱՐՉԱԿԱՆ ԱԿՏ ԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԳՈՐԾԵՐԸ

Հոդված 222.17. Ազատությունը սահմանափակված կամ ազատությունից զրկված օտարերկրացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց կողմից փախստականի կարգավիճակ կամ ապաստան տրամադրելու հայցով իրավասու մարմինների կողմից կայացված որոշումների իրավաչափությունը վիճարկելու, բարենպաստ վարչական ակտ կայացնելու վերաբերյալ գործերը

1. Հայաստանի Հանրապետության վարչական դատարան կարող է դիմել այն օտարերկրացին կամ քաղաքացիություն չունեցող անձը, ով ապօրինի հատել է Հայաստանի Հանրապետության պետական սահմանը, կամ ում նկատմամբ քրեական հենտապնդում է իրականացվում Հայաստանի Հանրապետության տարածքում, կամ ով ենթակա է հանձնման օտարերկյա պետությանը՝ ապաստանի հայցի կամ փախստականի կարգավիճակի ճանաչման վերաբերյալ «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքով սահմանված լիազոր մարմնի կայացրած անբարենպաստ վարչական ակտը վիճարկելու կամ բարենպաստ վարչական ակտ կայացնելու պահանջով:

Հոդված 222.18. Վարչական դատարան դիմելը եւ գործերի քննության ժամկետները

1. Սույն օրենսգրքի 222.17 հոդվածի 1-ին մասում նշված գործերով վարչական դատարան հայցադիմում կարող է ներկայացվել «Փախստականների եւ ապաստանի մասին» օրենքով սահմանված լիազոր մարմնի կայացրած անբարենպաստ վարչական ակտի մասին իրազեկվելու օրվանից սկսած՝ 15 օրվա ընթացքում:

2. Պատասխանողը հայցադիմումի պատասխան կարող է ներկայացնել հայցադիմումը վարույթ ընդունելու մասին վարչական դատարանի որոշումը ստանալուց հետո՝ 10-օրյա ժամկետում:

3. Վարչական դատարանը հայցադիմումը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու օրվանից մեկամսյա ժամկետում սույն օրենսգրքով սահմանված կարգով պարտավոր է քննել եւ կայացնել ու հրապարակել գործն ըստ էության լուծող դատական ակտ:

Հոդված 222.19. Վերաքննիչ եւ վճռաբեկ բողոքարկման ժամկետները

1. Սույն օրենսգրքի 222.18 հոդվածի 3-րդ մասում նշված գործով վարչական դատարանի՝ գործն ըստ էության լուծող դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից 15 օր հետո եւ նույն ժամկետում կարող է բողոքարկվել վերաքննության կարգով:

2. Վերաքննիչ բողոքի պատասխան կարող է ներկայացվել վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին վերաքննիչ դատարանի որոշումը ստանալուց հետո՝ մինչեւ գործի դատաքննությունը:

3. Վերաքննիչ դատարանը բողոքը քննում եւ համապատասխան որոշում է կայացնում ու հրապարակում՝ վերաքննիչ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու պահից մեկամսյա ժամկետում:

4. Վերաքննիչ դատարանի կայացրած դատական ակտն օրինական ուժի մեջ է մտնում հրապարակման պահից եւ այդ դատական ակտի դեմ վճռաբեկ բողոք կարող է բերվել այդ ակտի օրինական ուժի մեջ մտնելուց հետո` 15-օրյա ժամկետում: Վճռաբեկ դատարանը սույն գործերով վարույթ ընդունելու որոշումը կայացնում է         15-օրյա ժամկետում եւ նույն ժամկետով կարող է կասեցնել վերաքննիչ դատարանի որոշման կատարումը:

5. Վճռաբեկ դատարանը բողոքը քննում եւ համապատասխան որոշում է կայացնում ու հրապարակում վճռաբեկ բողոքը վարույթ ընդունելու մասին որոշում կայացնելու պահից 10-օրյա ժամկետում:»:

Հոդված 2.

1. Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող իննսուներորդ oրը: