1) 1-ին կետի՝
ա. «ա» ենթակետի «հացահատիկաոլոռային» բառը փոխարինել «հատիկաընդեղենային» բառով,
բ. «ժ» ենթակետի «անասնաբուծության» բառը փոխարինել «տավարաբուծության» բառով,
գ. «ժդ» ենթակետը «ձիաբուծության,» բառից հետո լրացնել «գոմեշաբուծության,» բառով,
դ. «ժե» ենթակետը «եղջերվաբուծության» բառից հետո լրացնել «, ջայլամաբուծության» բառով.
2) լրացնել հետեւյալ բովանդակությամբ 3-րդ կետով.
«3) գյուղատնտեսական արտադրանք արտադրող է համարվում նաեւ «Գյուղատնտեսական կոոպերատիվների մասին» եւ «Սպառողական կոոպերացիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների համաձայն ստեղծված գյուղատնտեսական կոոպերատիվը կամ սպառողական կոոպերատիվը՝ իր անդամների (մասնակիցների) արտադրած գյուղատնտեսական արտադրանքի իրացումից ստացվող եկամտի մասով:»:
Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: Սույն օրենքի 1-ին հոդվածը կիրառվում է նաեւ 2018 թվականի հունվարի 1-ից ծագած (ծագող) հարաբերությունների նկատմամբ, իսկ սույն օրենքի 2-րդ եւ 3-րդ հոդվածները կիրառվում են նաեւ 2021 թվականի հունվարի 1-ից ծագած (ծագող) հարաբերությունների նկատմամբ: