«Հոդված 150.1 Թրթուրավոր կամ այլ մետաղական օղագոտի ունեցող անիվներով մեքենաներով եւ մեխանիզմներով ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելը
Թրթուրավոր կամ այլ մետաղական օղագոտի ունեցող անիվներով մեքենաներով եւ մեխանիզմներով Հայաստանի Հանրապետության ընդհանուր օգտագործման պետական կատարելագործված ավտոմոբիլային ճանապարհներով երթեւեկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Հոդված 150.2 Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներից օգտվելու կարգը խախտելը.
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների կողային առուների օգտագործելը ոռոգման նպատակով, երթեւեկամասի եւ կողնակների վրա կողմնակի առարկաներ թողնելը, չնախատեսված հատվածներում տրանսպորտային միջոցների ճանապարհից դուրս գալը կամ ճանապարհ մտնելը, ինժեներական շինությունների (երթեւեկելի մասի, կողնակների ու մայթերի, հետիոտն եւ հեծանվաուղիների, կամուրջների, ավտոտաղավարների եւ այլ կառույցների, ճանապարհային նշանների, լուսավորող սարքավորումների, պարսպումների ու կանաչ տնկիների) վնասումը եւ աղտոտումը `
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների երթեւեկելի մասով եւ բաժանարար գոտիով անասուններ քշելը, ճանապարհի պաշտպանական գոտում առանց մշտական հսկողության անասուն արածեցնելը `
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հինգապատիկի չափով:
Հոդված 150.3 Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով երթեւեկելը
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներով, առանց դրանց տնօրինողների թույլտվության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնության ծանրաքաշ կամ մեծ եզրաչափերով տրանսպորտային միջոցներով երթեւեկելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Հոդված 150.4 Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին մարզական եւ հրապարակային միջոցառումների անցկացումը, տրանսպորտային միջոցների մուտքերի ու ելքերի կառուցումը, կանաչապատումն ու լուսավորումը
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, առանց դրանց տնօրինողների թույլտվության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնության մարզական եւ հրապարակային միջոցառումների անցկացումը, տրանսպորտային միջոցների մուտքերի ու ելքերի կառուցումը, կանաչապատումն ու լուսավորումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հնգապատիկի չափով:
Հոդված 150.5 Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին երկաթուղային գծանցների տեղակայումը, վերակառուցումը, նորոգումը եւ վերացումը
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, առանց դրանց տնօրինողների թույլտվության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնության երկաթուղային գծանցների տեղակայումը, վերակառուցումը, նորոգումը եւ վերացումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Հոդված 150.6 Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին կրպակների, տաղավարների կամ այլ կառուցվածքների տեղաբաշխումը, ցուցանակների, գովազդային վահանակների տեղադրումը
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, առանց դրանց տնօրինողների թույլտվության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնության կրպակների, տաղավարների կամ այլ կառուցվածքների տեղաբաշխումը, ցուցանակների, գովազդային վահանակների տեղադրումը, կողնակների վրա ապրանքներ վաճառելը `
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկի չափով:
Հոդված 150.7 Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին նորմաներից պակաս հեռավորության վրա բնակավայրերի, շենքերի եւ կառուցվածքների նախագծումը
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին, առանց դրանց տնօրինողների թույլտվության եւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության համաձայնության ճանապարհային երթեւեկության անվտանգությունն ապահովելու, ճանապարհների հեռանկարային շինարարության համար պայմաններ ստեղծելու նպատակով նորմաներից պակաս հեռավորության վրա բնակավայրերի, շենքերի եւ կառուցվածքների նախագծումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:
Հոդված 150.8 Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների օգտագործման կարգը խախտելը
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում առանց դրանց տնօրինողների, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասով նաեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցնելու շենքեր, կառույցներ, ինժեներական հաղորդակցումներ կառուցելը, լեռնահետազոտական եւ արդյունահանման աշխատանքներ կատարելը, անտառահատում եւ հողածածկույթը վնասող աշխատանքների կատարումը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիներում առանց դրանց տնօրինողների, ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասով նաեւ Հայաստանի Հանրապետության ոստիկանության հետ համաձայնեցնելու այնպիսի աշխատանքների իրականացումը, որոնց հետեւանքով պաշտպանական գոտիների հողերում կարող են առաջանալ հիդրոլոգիական ռեժիմի անբարենպաստ փոփոխություններ կամ ռելյեֆի տարրերի կայունության խախտում`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով:
Հոդված 150.9 Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների հողի սեփականատերերի եւ հողօգտագործողների կողմից իրենց պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը
Ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների հողի սեփականատերերի եւ հողօգտագործողների կողմից իրենց պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը`
առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քսանապատիկի չափով:»
Հոդված 2. Օրենսգրքի 17-րդ գլուխը լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր 227.1 հոդվածով`
«Հոդված 227.1 Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը
Հայաստանի Հանրապետության տրանսպորտի եւ կապի նախարարությունը քննում է սույն օրենսգրքի 150.1 - 150.9 հոդվածներով նախատեսված վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերը:»:
Հոդված 3.
Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի վերաբերյալ
«Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է.
1. Ի կատարումն Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի դեկտեմբերի 30-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի գործունեության միջոցների ծրագիրը եւ գերակա խնդիրները հաստատելու մասին» N 1922-Ն որոշման.
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի փետրվարի 5-ի «Այն իրավական ակտերի ցանկը հաստատելու մասին, որոնցով նախատեսված հարաբերությունները «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասի համաձայն պետք է կարգավորվեն օրենքով» N 253-Ն որոշման հավելվածի «Հայկական ՍՍՀ մինիստրների խորհրդի 11 հունվարի 1983թ. «Հայկական ՍՍՀ տարածքում ավտոմոբիլային ճանապարհների եւ ճանապարհային կառուցվածքների շահագործման ու պահպանման կանոնները հաստատելու մասին» թիվ 8 որոշում» 21-րդ կետի պահանջի ապահովման եւ օրենքի որոշ դրույթներ, «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի եւ այլ իրավական ակտերի պահանջներին համապատասխանեցման նպատակով:
3. Ավտոմոբիլային ճանապարհների շինարարության եւ շահագործման ժամանակ ծագող եւ իրավական նորմեր պարունակող որոշ հարաբերություններ ենթակա են օրենքով կարգավորման, որոնք են`
- ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների օգտագործման կարգը,
- ավտոմոբիլային ճանապարհների նախագծման, շինարարության, նորոգման, պահպանման եւ շահագործման գործունեություն իրականացնող, ինչպես նաեւ ճանապարհներից օգտվող կազմակերպությունների եւ ֆիզիկական անձանց իրավասությունները,
- ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման բնագավառում պետական ճանապարհային մարմնի, պետավտոտեսչության եւ ճանապարհները շահագործող կազմակերպությունների պատասխանատվությունը,
- ավտոմոբիլային ճանապարհներին սպասարկման օբյեկտների տեղադրման պայմանները,
- ավտոմոբիլային ճանապարհների դասակարգումը եւ անվանացանկի սահմանումը:
- վճարովի ավտոմոբիլային ճանապարհներ ունենալու պայմանների, ցանկի հաստատման, դրանցից օգտվելու վարձի, վարձաչափի հաշվարկման եւ վճարման կարգի սահմանմանը:
Օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտությունը բխում է նաեւ ընդհանուր օգտագործման պետական եւ ոչ պետական ավտոմոբիլային ճանապարհների նախագծման, շինարարության, պահպանման եւ շահագործման հավասար պայմանների ստեղծման նպատակահարմարությունից:
Ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիները ճանապարհի զույգ կողմերից ձգվող եւ օգտագործման հատուկ պայմաններ ունեցող որոշակի լայնության հողաշերտ է, որը նախատեսվում է ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների պահպանության եւ դրանց պահպանման, նորոգման եւ զարգացման (կառուցման, վերակառուցման) համար անհրաժեշտ պայմանների ստեղծման նպատակով:
Ավտոմոբիլային ճանապարհների պաշտպանական գոտիների չափերը սահմանելու համար հիմք են ընդունվում հետեւյալ պայմանները.
1. Համաձայն ավտոմոբիլային ճանապարհների համար դեռեւս գործող հողահատկացման նորմաների (վՏՐՎօ ՏՑՉՏՊՈ ջպՎպսՖ Պս' ՈՉՑՏՎՏոՌսՖվօւ ՊՏՐՏչ հծ 467-74) 1-ին կարգի 4 երթեւեկաշերտով ճանապարհի համար կախված տեղանքի լայնական թեքությունից եւ հողապաստառի շեպերի թեքությունից ու լիցքի բարձրությունից պահանջվում է 55-80մ լայնությամբ հողհատկացում: Հայաստանի լեռնային պայմանների համար այն հասնում է մինչեւ 125 մետր: Նման օրինակը Երեւան-Սեւան ճանապարհն է` Ջրաբերի մոտով անցնող հատվածներում:
2. Գոյություն ունեցող 3-րդ կարգի ճանապարհը 1-ին կարգով վերակառուցելու համար, չհաշված տեղանքի լայնական թեքությունը, միայն շառավիղների մեծացման համար հատկապես հակադարձ շրջադարձերի դեպքում, ճանապարհի ծրագծի տեղափոխումը հասնում է 15-20 մետր յուրաքանչյուր կողմից, առանց հաշվի առնելու տեղանքի ու շեպերի թեքությունների հետ կապված հարցերը, իսկ դրանք հաշվի առնելու դեպքում պաշտպանական գոտու լայնությունը կկազմի ոչ պակաս 100 մետր:
3. Ճանապարհների ձմեռային պահպանության նորմալ պայամնների ապահովման համար օգտագորվող շարժական ձնապաշտպան վահանակները տեղավորվում են 30-50 մետր հեռավորությամբ հաշված հողապաստառի եզրից:
4. Այսօրվա շնեկառոտորային ձնամաքրիչների ձյունանետման հեռավորությունը հասնում է մինչեւ 80 մետրի:
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը բխում է «Ավտոմոբիլային ճանապարհների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծից: Նախագծի նպատակն է վարչական պատասխանատվություն կիրառելու միջոցով ապահովել ավտոմոբիլային ճանապարհներով անվտանգ երթեւեկության մակարդակի բարձրացումը, ճանապարհների պահպանումը եւ նպաստել ընդհանուր օգտագործման ավտոմոբիլային ճանապարհների վնասների նվազեցմանը եւ փոխհատուցմանը: