Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-889-09.03.2021-ՊԱ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վավերացնել 2019 թվականի հոկտեմբերի 25-ին ստորագրված «Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Տեղեկանք-հիմնավորում

Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000թ. նոյեմբերի 30-ի Համաձայնագրում» փոփոխություններ կատարելու մասին Արձանագրության վավերացման նպատակահարմարության վերաբերյալ

Հաշվի առնելով ԱՊՀ մասնակից պետությունների թմրամիջոցների՝ հոգեներգործող նյութերի, դրանց բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ոլորտում համագործակցությունը կատարելագործելու ձգտումը, ինչպես նաեւ  ղեկավարվելով «Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» Համաձայնագրի 18-րդ հոդվածով, համաձայնագրում կատարվել են փոփոխություններ՝ 2019թ. հոկտեմբերի 25-ին ստորագրված «Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000թ. նոյեմբերի 30-ի Համաձայնագրում» փոփոխություններ կատարելու մասին Արձանագրությամբ:

Մասնավորապես՝

-Համաձայնագիրը լրացվել է նոր 1.1 հոդվածով՝ «Օգտագործվող հասկացություններ»,

 -4-րդ հոդվածի երկրորդ պարբերությունը շարադրվել է «նշված ոլորտում հանցավորության իրավիճակի մասին օպերատիվ, վիճակագրական, գիտամեթոդական եւ այլ տեղեկատվության, թմրանյութերի եւ բաղադրիչների, համարժեքների, ածանցյալների, հոգեակտիվ նյութերի ապօրինի շրջանառությանն առնչություն ունեցող անդրազգային հանցավոր խմբերի եւ դրանց պարագլուխների մասին տվյալների միասնական բանկը լրացնելու համար տեղեկատվության փոխանակումը կատարելագործելու եւ փոխանակման ենթակա տվյալները ընդլայնելու  նպատակով» խմբագրությամբ,

-օպերատիվ-հետախուզական եւ այլ միջոցառումների անցկացման գործում փոխադարձ աջակցությունն ընդլայնելու նպատակով՝ 4-րդ հոդվածի 4-րդ պարբերությունը լրացվել է նոր պարբերություններով՝ համաձայն որոնց կստեղծվեն օպերատիվ-քննչական համատեղ խմբեր եւ կընդլայնվեն օպերատիվ-հետախուզական միջոցառումների անցկացման ոլորտները:

Հաշվի առնելով վերոգրյալը ՀՀ ոստիկանությունը նպատակահարմար է գտնում Արձանագրության վավերացումը:

ՀՀ ոստիկանության շտաբի պետ,
ոստիկանության գնդապետ                     Արմեն Մկրտչյան

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍՆԱԿԻՑ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ»  2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ» ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅԱՆ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԿԱՄ ՀԱՍՏԱՏՄԱՆ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԱՀԱՐՄԱՐՈՒԹՅԱՆ ԵՎ ՏԵՂԵԿԱՆՔ ՈՒԺԻ ՄԵՋ ՄՏՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

«Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին»  2000 թվականի նոյեմբերի 30-ի Համաձայնագրում» փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունը  (այսուհետ՝ Արձանագրություն) ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 25-ին:

Արձանագրությունն Հայաստանի Հանրապետության անունից ստորագրել է Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Արձանագրության նպատակն է փոփոխություններ կատարել  2000թ. նոյեմբերի 30-ին ստորագրված «Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» համաձայնագրում, մասնավորապես Համաձայնագիրը լրացվում է նոր 1.1 հոդվածով՝ «Օգտագործվող հասկացություններ»:

2000թ. նոյեմբերի 30-ին ստորագրված «Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին»  Համաձայնագիրը Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2001թ. նոյեմբերի 8-ին:

Արձանագրությունը ստորագրվել է Հայաստանի Հանրապետության Կառավարության, Բելառուսի Հանրապետության Կառավարության, Ղազախստանի Հանրապետության Կառավարության, Ղրղզստանի Հանրապետության Կառավարության, Մոլդովայի Հանրապետության Կառավարության, Ռուսաստանի Դաշնության Կառավարության եւ Տաջիկստանի Հանրապետության Կառավարության միջեւ:

Արձանագրությունն ուժի մեջ է մտնում այն ստորագրած Կողմերի կողմից ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը կատարելու մասին երրորդ ծանուցումը ավանդապահին ստանալուց հետո՝ երեսուներորդ օրը:

2020թ. հուլիսի 13-ի դրությամբ Արձանագրությունն ուժի մեջ չի մտել:

2019 թվականի հոկտեմբերի 25-ին ստորագրված «Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի Համաձայնագրում» փոփոխություններ կատարելու մասին արձանագրության վավերացումը կամ հաստատումը Հայաստանի Հանրապետության վարած արտաքին քաղաքականության առումով նպատակահարմար է:

ՀՀ արտաքին գործերի
նախարարի տեղակալ            Շավարշ Քոչարյան

ՀՀ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆԸ

«ԹՄՐԱՄԻՋՈՑՆԵՐԻ, ՀՈԳԵՆԵՐԳՈՐԾՈՂ ՆՅՈՒԹԵՐԻ ԵՎ ԲԱՂԱԴՐԻՉՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ԴԵՄ ՊԱՅՔԱՐՈՒՄ ԱՆԿԱԽ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄ ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ 2000 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 30-Ի ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻՆ ՀԱԿԱՍՈՂ, ՕՐԵՆՔԻ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՄ ՆՈՐ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՈՂ ՆՈՐՄԵՐԻ,  ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՎԵՐԱՑՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԴԱՐՁՆՈՂ ՀԻՄՔԵՐԻ ԱՌԿԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Արձանագրությունում թեեւ առկա չեն Հայաստանի Հանրապետության օրենքին հակասող կամ նոր օրենքի ընդունում նախատեսող նորմեր, սակայն այն պարունակում է օրենքում փոփոխություն նախատեսող նորմեր:

Մասնավորապես, Արձանագրության հոդված 1.1-ում առկա են հասկացություններ, որոնք անհրաժեշտ է ամրագրել «Թմրամիջոցների եւ հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի մասին» ՀՀ օրենքում:

Միաժամանակ հայտնում ենք, որ Արձանագրությունը ենթակա է վավերացման ՀՀ Ազգային ժողովի կողմից՝ համաձայն ՀՀ Սահմանադրության 116-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին,  4-րդ, 5-րդ կետերի եւ «Միջազգային պայմանագրերի մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ եւ 5-րդ կետերի դրույթների հիմքով:

ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐԻ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ
ԳՈՐԾԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՊԵՏ՝                               ԷՄԻԼ ՄԱՐԳԱՐՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՖԻՆԱՆՍՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ ՆԱԽԱՐԱՐ

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից-պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի Համաձայնագրում» փոփոխություններ կատարելու մասին արձանագրության՝ Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորություններ նախատեսող դրույթների առկայության մասին

«Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից-պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի Համաձայնագրում» փոփոխություններ կատարելու մասին արձանագրության մեջ (այսուհետ՝ Արձանագրություն) առկա են դրույթներ (մասնավորապես՝ Արձանագրության 1?ին հոդվածի 2.1 եւ 2.2 կետերը), որոնք կարող են հանգեցնել Հայաստանի Հանրապետության համար ֆինանսական պարտավորությունների առաջացման, այդ թվում՝ ծախսերի ավելացման:

Միաժամանակ Արձանագրության մեջ եկամուտների նվազեցման հանգեցնող դրույթներ առկա չեն:

ԱՏՈՄ ՋԱՆՋՈՒՂԱԶՅԱՆ
 
 

ՀՀ  ոստիկանության պետ
Վ. Ղազարյանին
ՀՀ արդարադատության նախարար
Ռ. Բադասյանին
Ի պատասխան ՀՀ ոստիկանության պետի

20.07.2020 թվականի թիվ 1/2/29511-20 գրության

Հարգելի պարոնայք

Հայտնում ենք, որ  «Թմրամիջոցների, հոգեներգործող նյութերի եւ բաղադրիչների ապօրինի շրջանառության դեմ պայքարում Անկախ Պետությունների Համագործակցության մասնակից պետությունների համագործակցության մասին» 2000 թվականի նոյեմբերի 30-ի Համաձայնագրում» փոփոխություններ կատարելու մասին արձանագրությունում «Պետական գույքի կառավարման մասին» ՀՀ օրենքի կարգավորման շրջանակում Հայաստանի Հանրապետության համար գույքային պարտավորություններ նախատեսող դրույթներ առկա չեն:

Հարգանքով՝  Ս.Պապիկյան

ՀՀ Սահմանադրական դատարանի որոշում

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն