Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-891-09.03.2021-ԳԿ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Լիցենզավորման մասին» 2001 թվականի մայիսի 30-ի ՀՕ-193 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 43-րդ հոդվածի 2-րդ մասի՝ լիցենզավորման ենթակա գործունեության տեսակների աղյուսակի «9.ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում՝ «Նախադպրոցական կրթական ծրագրի» բառերից հետո լրացնել «եւ (կամ) նախադպրոցական ծառայության» բառերը:

Հոդված 2. Անցումային դրույթներ

1. Կրթական ծրագրերի իրականացման համար մինչեւ սույն օրենքի ուժի մեջ մտնելը տրված այն լիցենզիաները, որոնց համար սույն օրենքով առաջանում են նոր պայմաններ եւ պահանջներ (այդ թվում՝ նախադպրոցական կրթական ծրագրերով), սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ 6-ամսյա ժամկետում, ենթակա են վերաձեւակերպման: Նշված ժամկետում լիցենզիաները չվերաձեւակերպելու դեպքում կրթության պետական կառավարման լիազոր մարմինը դադարեցնում է լիցենզիաների գործողությունը:

2. Սույն հոդվածի 1-ին մասով նշված ժամկետում լիցենզիաների վերաձեւակերպման դեպքում «Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքով լիցենզիայի վերաձեւակերպման համար սահմանված պետական տուրքը չի գանձվում:

3. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: