Հոդված 1.
«Պետական տուրքի մասին» 1997 թվականի դեկտեմբերի 27-ի ՀՕ-186 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 19-րդ հոդվածում՝ «8.ԿՐԹՈՒԹՅԱՆ ԲՆԱԳԱՎԱՌ» բաժնում՝
«8.1 | Նախադպրոցական կրթական ծրագրերի իրականացում | բազային տուրքի 10-ապատիկի չափով». |
բառերը փոխարինել
«8.1 | Նախադպրոցական կրթական ծրագրի եւ (կամ) նախադպրոցական ծառայության իրականացում | բազային տուրքի 20-ապատիկի չափով». |
բառերով:
Հոդված 2.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերի ընդունման անհրաժեշտությունը բխում է «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի (ՀՕ-297-Ն) 11-րդ հոդվածի 5-րդ եւ 6-րդ մասերի, 20-րդ հոդվածի 1-ին եւ 6-րդ մասերի պահանջներով, ըստ որի նախադպրոցական ցանկացած տեսակի կրթական ծրագրերը եւ նախադպրոցական ծառայությունները կարող են իրականացվել միայն լիցենզիայի առկայության դեպքում՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
2. Ընթացիկ իրավիճակը եւ խնդիրները:
ՀՀ-ում առկա են կազմակերպություններ՝ հիմնականում զարգացման կենտրոնների անվան տակ (մոտավոր հաշվարկով շուրջ 300), որոնք իրականացնում են նախադպրոցական տարբեր կրթական ծրագրեր (այդ թվում այլընտրանքային, լրացուցիչ) եւ նախադպրոցական ծառայություններ: Կենտրոնները գործելով վերահսկողությունից դուրս՝ զբաղվելով երեխաների կրթությամբ, զարգացմամբ, ուսուցմամբ, խնամքով, հոգածությամբ ու հսկողությամբ՝ չեն ապահովում երեխաների առողջության եւ անվտանգության նվազագույն պահանջները (հիգիենիկ եւ սանիտահամաճարակային, հակահրդեհային անվտանգություն եւ այլն): Շատ դեպքերում այդ կենտրոնները գործում են առանց հստակ չափանիշերի, չեն ապահովում կրթության բովանդակությամբ ներկայացվող վերջնարդյունքները, որը երեխաներին նախապատրաստում է դպրոցին: Չեն ապահովվում նաեւ «Կրթության մասին» ՀՀ օրենքի 17-րդ հոդվածի պահանջները՝ ըստ որի նախադպրոցական կրթության հիմնական խնդիրներն են երեխայի ֆիզիկական, բարոյական եւ մտավոր զարգացման հիմքերի ստեղծումը, վարվեցողության տարրական կանոններին, հայրենի բնության եւ բնապահպանության, պատմության եւ ազգային մշակույթի տարրերին ծանոթացումը եւ այլն:
Նախարարությունը ստանում է բազմաթիվ ահազանգներ զարգացման կենտրոններում բազմապիսի խախտումների վերաբերյալ (գործում են բնակելի շենքերում, չունեն մանկավարժական համապատասխան որակավորում ունեցող անձնակազմ, նյութատեխնիկական հագեցվածության բավարար պայմաններ եւ այլն) եւ նախարարությունը չունի որեւէ լծակ օրենսդրության շրջանակներում հարցերին պատշաճ լուծում տալու համար:
3. Կարգավորման նպատակը եւ բնույթը
ՀՀ օրենքների ընդունման նպատակն է նախադպրոցական կրթության բնագավառում պետական քաղաքականության միասնական չափանիշներ ունենալը, նախադպրոցական կազմակերպությունների համար լիցենզավորման պայմանների ու պահանջների հավասար դաշտ ապահովելը, ինչը կնպաստի կրթության բնագավառում իրականացվող նախադպրոցական կրթության նկատմամբ պատասխանատվության բարձրացմանը՝ էապես բարձրացնելով նախադպրոցական կրթության համակարգում առկա հիմնախնդիրների լուծման արդյունավետությունը:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծերի ընդունմամբ ակնկալվում է ունենալ նախադպրոցական կրթական ծրագրերով եւ ծառայություններով գործունեության լիցենզիաների պայմանների եւ պահանջների պահպանման նկատմամբ միասնական վերահսկման մեխանիզմներ, եւ դրանք չպահպանելու դեպքում պատժամիջոցների կիրառման հստակ չափանիշեր՝ նախադպրոցական կրթական ծրագիր եւ ծառայություն իրականացնող բոլոր ուսումնական հաստատությունների համար՝ ապահովելով կրթության որակի բարձրացումը, միասնական համակարգի ստեղծումը եւ արդյունավետ գործունեությունը:
Միաժամանակ կապահովվի պետական տուրքերի գանձումը պետական բյուջե շուրջ 6 000 000 դրամ գումարի չափով: Հաշվի առնելով, որ նախադպրոցական կրթական ծրագրի եւ նախադպրոցական ծառայության իրականացման համար նախատեսվում է տրամադրել մեկ լիցենզիա (հաշվի է առնվելայն հանգամանքը, որ նախադպրոցական ուսումնական հաստատությունների գերակշիռ մասը եւ կրթական ծրագիր են իրականացնում եւ ծառայությունենմատուցում) պետական տուրքի չափը նախատեսվում է 20 000 դրամ գումարի չափով:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «ՊԵՏԱԿԱՆ ՏՈՒՐՔԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԵՎ «ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացում կատարելու մասին», «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ «Կրթության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծերի փաթեթի ընդունումը նախատեսում է պետական բյուջեի մուտքերի ավելացում շուրջ 6 000 000 դրամի գումարի չափով:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում