Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի (այսուհետ՝ Օրենք) 41-րդ հոդվածի՝
1) 1-ին մասում «կրթական ծրագրերը» բառերից հետո լրացնել «եւ նախադպրոցական ծառայությունը» բառերը.
2) 3-րդ մասում «Կրթական ծրագրերի» բառերից հետո լրացնել «եւ նախադպրոցական ծառայության» բառերը:
Հոդված 2. Անցումային դրույթներ
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշումը:
Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: