Հոդված 1. «Կրթության մասին» 1999 թվականի ապրիլի 14-ի ՀՕ-297 օրենքի 41-րդ հոդվածում՝
1) 1-ին մասը «կրթական ծրագրերը» բառերից հետո լրացնել «եւ նախադպրոցական ծառայությունը» բառերով.
2) 3-րդ մասը «Կրթական ծրագրերի» բառերից հետո լրացնել «եւ նախադպրոցական ծառայության» բառերով:
Հոդված 2.
1. Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո՝ երեք ամսվա ընթացքում, ընդունել «Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի N 808-Ն որոշման մեջ փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» Կառավարության որոշումը:
2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից վեց ամիս հետո: