Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-8931-09.03.2021-ՏՏԳԲ-011/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության 2018 թվականի մարտի 23-ի ՀՕ-206-Ն օրենքի (այսուհետեւ՝ Օրենք) 6-րդ հոդվածի 5-րդ մասի «Երեւանի, Գյումրու եւ Վանաձորի» բառերը փոխարինել «Գյումրու եւ Վանաձորի» բառերով:

Հոդված 2. Օրենքի 8-րդ հոդվածի 4-րդ մասից հանել «Երեւանի,»  բառը:

Հոդված 3. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
 

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ


1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտությունը

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» եւ «Հանրային ծառայության մասին» օրենքներում Երեւան քաղաքի կառավարման արդյունավետության բարձրացման եւ Երեւանի քաղաքապետին քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտում վերապահված իրավասությունների իրականացման արդյունավետության բարձրացման նպատակով անհրաժեշտություն է առաջացել կատարել փոփոխություններ:

2. Առաջարկվող կարգավորման բնույթը

«Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ համայնքային քաղաքական պաշտոններն են համայնքների ղեկավարների եւ նրանց տեղակալների, համայնքի ավագանու անդամի պաշտոնները, իսկ 6-րդ հոդվածի 5-րդ մասի կարգավորումների համաձայն՝ Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը հանդիսանում է համայնքային վարչական պաշտոն:

«Հանրային ծառայության մասին» օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի եւ 6-րդ հոդվածի 1?րդ մասերով սահմանված կարգավորումներից բխում է, որ  համայնքային քաղաքական եւ համայնքային վարչական պաշտոնները միմյանցից տարբերվում են այն հանգամանքով, որ համայնքային քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձինք օժտված են քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ:

Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետը Երեւան քաղաքում մշակում եւ իրագործում է քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտների քաղաքականությունը, սակայն օժտված չէ տվյալ ոլորտում քաղաքական որոշումներ կայացնելու իրավասությամբ, ինչի արդյունքում հնարավոր չի լինում կայացնել քաղաքական որոշումներ նշված ոլորտի զարգացման հեռանկարների վերաբերյալ:

Երեւանի գլխավոր ճարտարապետի կանոնանդրությամբ վերապահված որոշ լիազորությունների միանձնյա իրականացումը, եւ դրա արդյունքում որոշումների կայացման գործընթացը Երեւանի քաղաքապետարանը փորձ է անում բերել անվանի,
փորձառու եւ արդյունավետ ճարտարապետական պրակտիկա ունեցող ճարտարապետների մանագիտական խմբերի կողմից որոշումների կոլեգիալ կերպով կայացման դաշտ՝ արդյունքում վերացնելով համայնքի համար կարեւորագույն ոլորտում սուբյեկտիվ որոշումների ընդունման պրակտիկան, հնարավորություն ընձեռելով ճարտարապետների այդ խմբերին բազմակողմանիորեն եւ օբյեկտիվորեն քննարկել քաղաքաշինական ծրագրերն ու խնդիրները եւ դրանցով տալ անհրաշեշտ
ճարտարապետական լուծումներ: Երեւանի գլխավոր ճարտարապետը ի պաշտոնե համակարգում է ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի Երեւան քաղաքի ենթակայության տակ գտնվող երեք հիմնարկների, Երեւանի քաղաքապետարանի երկու վարչությունների եւ մեկ ստորաբաժանման աշխատանքները: Այս միավորների համակարգումը արդյունավետ իրականացումը իրենից ենթադրում է նշված միավորներին տրվող կոնկրետ հանձնարարականներ եւ առաջադրանքներ, դրանց
կատարման նկատմամբ վերահսկողության իրականացնում, միավորների կողմից իրականացվող աշխատանքների մասնագիտական ուսումնասիրություններ եւ աշխատանքների ընթացքի օպերատիվ վերլուծություն, ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի համապատասխան զարգացման ծրագրերի մշակման եւ աշխատանքների իրականացման համակարգում, պետական կառավարման եւ այլ մարմինների, կազմակերպությունների ու հիմնարկների հետ համագործակցություն: Նույնանման գործառույթները քաղաքապետարանի գործնեության այլ ոլորտներում իրականացվում են Երեւանի քաղաքապետի տվյալ ոլորտը համակարգող քաղաքապետի տեղակալների կողմից: Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնի ավելացումով Երեւանի քաղաքապետը փոխքաղաքապետի միջոցով հնարավորւթյուն կունենա արդյունավետ կերպով համակարգել ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի միավորները, իսկ Երեւանի ճարտարապետին վերապահված որոշ նեղ մասնագիտական գիտելիքներ եւ փորձարարություն պահանջող գործառույթներ քաղաքապետարանը կառուցվածքային փոփոխություններ կատարելու միջոցով կտեղափոխի անվանի, փորձառու եւ արդյունավետ ճարտարապետական պրակտիկա ունեցող ճարտարապետների կոլեգիալ որոշումների ընդունման դաշտ:

Նշված ոլորտում աշխատանքների արդյունավետության բարձրացման, ոլորտի բոլոր ստորաբաժանումների համակարգումը մեկ անձի կողմից իրականացվելու, ինչպես նաեւ ոլորտի զարգացման վերաբերյալ քաղաքական որոշումներ կայացնելու նպատակով՝ առաջարկվում է Երեւան քաղաքի գլխավոր ճարտարապետի հաստիքը փոխարինել Երեւանի քաղաքապետի տեղակալի հաստիքով:

3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք

Նախագիծը մշակվել է Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի  կողմից:

4. Ակնկալվող արդյունքը

Երեւանի քաղաքապետի տեղակալի պաշտոնի ավելացումով Երեւանի քաղաքապետը փոխքաղաքապետի միջոցով հնարավորւթյուն կունենա արդյունավետ կերպով համակարգել ճարտարապետաքաղաքաշինական ոլորտի միավորները, իսկ Երեւանի ճարտարապետին վերապահված որոշ նեղ մասնագիտական գիտելիքներ եւ փորձարարություն պահանջող գործառույթներ քաղաքապետարանը կառուցվածքային փոփոխություններ կատարելու միջոցով կտեղափոխի անվանի, փորձառու եւ արդյունավետ ճարտարապետական պրակտիկա ունեցող ճարտարապետների կոլեգիալ որոշումների ընդունման դաշտ:

Ներկայացված օրենսդրական նախագծի ընդունման արդյունքում կկարգավորվի Երեւան քաղաքում քաղաքապետի տեղակալի՝ որպես քաղաքաշինության եւ ճարտարապետության ոլորտի համակարգողի առկայության հարցը, ինչը հնարավորություն կտա առավել արդյունավետ իրականացնել ճարտարապետության եւ քաղաքաշինության ոլորտում Երեւանի քաղաքապետին տրված իրավասությունները:

ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ

«ԵՐԵՎԱՆ ՔԱՂԱՔՈՒՄ ՏԵՂԱԿԱՆ ԻՆՔՆԱԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»  ԵՎ «ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ

«Երեւան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ եւ լրացում կատարելու մասին» եւ «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթի ընդունման կապակցությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:

Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ

Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում

Հայաստանի Հանրապետության վարչապետի որոշում

Գրություն