Armenian ARMSCII Armenian
ՆԱԽԱԳԻԾ
Կ-640-27.06.2005-ՖՎ-010/0

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

«ՀԱՐԿԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. «Հարկերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (14 ապրիլի 1997 թվականի, ՀՕ-107) 30-րդ հոդվածի 8-րդ եւ 9-րդ պարբերություններն ուժը կորցրած ճանաչել եւ լրացնել հետեւյալ բովանդակությամբ նոր պարբերությունով.

«Հարկային մարմինները Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ձեւով եւ կարգով, ցանկերի տեսքով, հրապարակում են տեղեկատվություն.

1) մինչեւ հաշվետու տարվան հաջորդող տարվա հուլիսի 1-ը`

ա) հաշվետու տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած եւ ապառքներ կուտակած հարկ վճարողների վերաբերյալ,

բ) oգտակար հանածոների արդյունահանման լիցենզի, թույլտվություն կամ արտոնագրեր ունեցող, սակայն գործունեություն չիրականացնելու մասին հայտարարություն կամ զրոյական հաշվարկ-հաշվետվություններ ներկայացրած հարկ վճարողների վերաբերյալ,

գ) հաշվետու տարվան նախորդող տարվա արդյունքներով հարկային վնասներ հայտարարագրած, սակայն հաշվետու տարում շահութահարկի նվազագույն գումարը 1 մլն դրամ եւ ավելի վճարած հարկ վճարողների վերաբերյալ,

դ) հաշվետու տարվան նախորդող եւ հաշվետու տարում «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքի 39-րդ հոդվածով սահմանված շահութահարկի հիսուն եւ հարյուր տոկոս նվազեցման արոնությունից օգտվող օտարերկրյա ներդրումներով ռեզիդենտ կազմակերպությունների վերաբերյալ,

ե) հաշվետու տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 50 մլն դրամ եւ ավելի շահութահարկ վճարած հարկ վճարողների վերաբերյալ,

զ) հաշվետու տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 1.0 մլն դրամ եւ ավելի շահութահարկ վճարած բանկերի եւ նրանց կողմից վճարված շահութահարկի մեծության վերաբերյալ,

է) հաշվետու տարվա արդյունքներով Հայաստանի Հանրապետության պետական բյուջե 100 հազ. դրամ եւ ավելի եկամտահարկ վճարած հարկ վճարողների վերաբերյալ,

ը) հաշվետու տարվա արդյունքներով պարզեցված հարկ վճարողներին պատկանող խանութների մասով ցույց տված 50.0 մլն. դրամի գումարի չափով իրացման շրջանառություն ունեցող հարկ վճարողների վերաբերյալ.

2) մինչեւ յուրաքանչյուր եռամսյակին հաջորդող անսվա 25-ը`

ա) առաջին 300 խոշոր հարկ վճարողների ցանկերը եւ նրանց կողմից ֆինանսական տարվա սկզբից վճարված հարկերի մեծությունները` հաշվարկված աճողական կարգով:

բ) տնտեսության առանձին ոլորտներում արտադրական գործունեություն իրականացնող հարկ վճարողների կողմից հաշվետու տարվա սկզբից ներկայացված հաշվետվություններում ներառված արտադրանքի ֆիզիկական ծավալների եւ միջին գների վերաբերյալ,

գ) հաշվետու տարվա ընթացքում տրանսպորտային գործունեւություն իրականացնող առանձին հարկ վճարողների կողմից հայտարարագրած ելակետային տվյալների վերաբերյալ,

դ) 500 հազար դրամը գերազանցող հարկային հաշիվների վերաբերյալ ներկայացված տեղեկությունների եւ եռամսյակային կտրվածքով 15 մլն դրամ եւ ավելի շրջանառություն ունեցող` հարկային հաշիվներ չներկայացրած ԱԱՀ վճարողների վերաբերյալ,

ե) հաշվետու տարվա ընթացքում 15.0 մլն դրամը գերազանցող ապրանքային մնացորդ ունեցող եւ հարկման ընդհանուր կարգին անցած պարզեցված հարկ վճարողների վերաբերյալ:

Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: