Հոդված 1. Հայաստանի Հանրապետության 2002 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-581 ջրային օրենսգրքի (այսուհետեւ` օրենսգիրք)121-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերության «վեց» բառը փոխարինել «տասնհինգ» բառով, իսկ 4-րդ պարբերության «մեկ» բառը` «երկու» բառով:
Հոդված 2. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի`
ա) 2-րդ կետի «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով,
բ) 20-րդ կետի «մեկ տարվա» բառերը փոխարինել «տասնութ ամսվա» բառերով,
գ) 21-րդ կետի «կարգը`» բառից հետո ավելացնել «ջրերի ստանդարտների հաստատումից հետո`» բառերը,
դ) 36-րդ կետի «մեկ տարվա» բառերը փոխարինել «տասնութ ամսվա» բառերով,
ե) 37-րդ կետի «ինն» բառերը փոխարինել «տասնհինգ» բառերով,
զ) 39-րդ կետի «ինն ամսվա» բառերը փոխարինել «մեկ տարվա» բառերով:
Հոդված 3. Օրենքի 121-րդ հոդվածի 6-րդ մասի 8-րդ կետի «երկու» բառը փոխարինել «երեք» բառով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: