Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-048-25.07.2003-ՖՎ-010/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀՀ ՋՐԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության ջրային օրենսգրքի (10 հուլիսի 2002 թվականի, ՀՕ-581 այսուհետ` օրենսգիրք) 121-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ պարբերության «վեց» բառը փոխարինել «տասնհինգ» բառով, իսկ 4-րդ պարբերության «մեկ» բառը` «երկու» բառով:

Հոդված 2. Օրենսգրքի 121-րդ հոդվածի 5-րդ մասի`

1) 2-րդ կետի «մեկ» բառը փոխարինել «երկու» բառով.

2) 20-րդ կետի «մեկ տարվա» բառերը փոխարինել «տասնութ ամսվա» բառերով.

3) 21-րդ կետի «կարգը`» բառից հետո ավելացնել «ջրերի ստանդարտների հաստատումից հետո`» բառերը.

4) 36-րդ կետի «մեկ տարվա» բառերը փոխարինել «տասնութ ամսվա» բառերով.

5) 37-րդ կետի «ինն» բառը փոխարինել «տասնհինգ» բառով.

6) 39-րդ կետի «ինն ամսվա» բառերը փոխարինել «մեկ տարվա» բառերով:

Հոդված 3. Օրենքի 121-րդ հոդվածի 6-րդ մասի 8-րդ կետի «երկու» բառը փոխարինել «երեք» բառով:

Հոդված 4. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: