Հոդված 1. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ( 7 մարտի 2001 թվականի, ՀՕ-148) 6-րդ հոդվածի առաջին կետը ուժը կորցրած ճանաչել:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:
ՏԵՂԵԿԱՆՔ- ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«էներգետիկայի մասին ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունման անհրաժեշտության մասին
2004թ. նոյեմբերի 4-ին «Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարվել են փոփոխություններ եւ լրացումներ, համաձայն որի այդ օրենքի 5-րդ՝ «Ատոմային էներգիայի օբյեկտների նկատմամբ սեփականության իրավունքը», հոդվածը շարադրվել է հետեւյալ բովանդակությամբ.
1. Միջուկային տեղակայանքները եւ միջուկային նյութերը Հայաստանի Հանրապետության սեփականությունն են : Սույն օրենքի ուժի մեջ մտնելուց հետո միջուկային նյութերը եւ կառուցվելիք միջուկային տեղակայանքները կարող են գտնվել իրավաբանական անձանց սեփականության ներքո:
Միջուկային տեղակայանքների շահագործող կազմակերպությունները լուծարման ենթակա չեն անվճարունակության /սնանկության/ հիմքով :
2. Հայաստանի Հանրապետության տարածքում տեղակայված միջուկային տեղակայանքներում առաջացած աշխատած միջուկային վառելիքը եւ ռադիոակտիվ թափոնները Հայաստանի Հանրապետության սեփականությունն են :
«Խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի անվտանգ օգտագործման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում կատարված այս փոփոխությունը պահանջում է կատարել համապատասխան փոփոխություն «էներգետիկայի մասին» ՀՀ օրենքի 6-րդ՝ «Միջուկային էներգետիկան», հոդվածում, որը նվիրված է միջուկային էներգետիկայի սեփականության ձեւին: