Հոդված 1. «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (7 մարտի 2001 թվականի, ՀՕ-148-Ն) 6-րդ հոդվածի 1-ին կետը շարադրել հետեւյալ խմբագրությամբ`
«1. Միջուկային տեղակայանքները եւ միջուկային նյութերը Հայաստանի Հանրապետության սեփականությունն են: Սույն օրենքն ուժի մեջ մտնելուց հետո միջուկային նյութերը եւ նոր կառուցվելիք միջուկային տեղակայանքները կարող են գտնվել իրավաբանական անձանց սեփականության ներքո: Ատոմային էլեկտրակայանները եւ անվտանգության տեսակետից կարեւոր նշանակություն ունեցող ատոմային էներգիայի օգտագործման օբյեկտները կառուցվում եւ շահագործումից հանվում են օրենքով` կառավարության ներկայացմամբ:
Մեծամորի «Հայկական ատոմային էլեկտրակայան» փակ բաժնետիրական ընկերության բաժնետոմսերը հանդիսանում են Հայաստանի Հանրապետության սեփականությունը եւ մասնավորեցման ենթակա չեն:»:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից: