Հոդված 1. Օրենսգրքի 141-րդ հոդվածի 2-րդ մասում «միանձնյա» բառից հետո լրացնել «, իսկ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները՝ 5 դատավորի կազմով» բառերը:
Հոդված 2. Օրենսգրքի 196-րդ հոդվածի 1-ին մասից հանել «, ինչպես նաեւ այդ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները» բառերը:
Հոդված 3.
Uույն oրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տաuներորդ oրը:
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
1. Ընթացիկ իրավիճակը եւ իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը
Վարչական դատավարության օրենսգրքի 196-րդ հոդվածն ունի հետեւյալ բովանդակությունը. «1. Սույն գլխով նախատեսված գործերը, ինչպես նաեւ այդ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննում եւ լուծում է վարչական դատարանը՝ կոլեգիալ՝ 5 դատավորի կազմով:»: 196-րդ հոդվածը ներառված է «Նորատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերի վարույթը» գլխում: Նշված կարգավորումից բխում էր, որ վարչական դատարանի՝ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով կայացված միջանկյալ ակտերը բողոքարկման ենթակա են հենց վարչական դատարանին: Սահմանադրական դատարանն իր՝ 06.10.2015 ՍԴՈ-1231 որոշմամբ 196-րդ հոդվածի «ինչպես նաեւ այդ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները» դրույթը ճանաչել է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 18-րդ, 19-րդ հոդվածների եւ 92-րդ հոդվածի 1-ին մասի պահանջներին հակասող եւ անվավեր: Սակայն, այս որոշման ուժի մեջ մտնելուց հետո որեւէ կարգավորում, առ այն, թե ինչ կարգով են բողոքարկվում նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով կայացված միջանկյալ ակտերը, օրենսգրքում չի լրացվել:
2. Առաջարկվող կարգավորման բնույթը
Ներկայացված նախագծով առաջարվում է Վարչական դատավարության օրենսգրքի 141-րդ հոդվածում նախատեսել նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու գործերով կայացված միջանկյալ ակտերի բողոքարկման վերաբերյալ դրույթ: Մանսավորապես՝ 141-րդ հոդվածը վերաբերում է վերաքնննիչ դատարանում գործի քննության կարգին եւ այս հոդվածում սահմանված են դրույթներ, որոնք սահմանում են վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննելու եւ որոշումները կայացնելու կարգը: Այս հոդվածի 2-րդ մասում առաջարկվում է լրացնել կարգավորում առ այն, որ նորմատիվ իրավական ակտերի իրավաչափությունը վիճարկելու վերաբերյալ գործերով վարչական դատարանի միջանկյալ դատական ակտերի դեմ բերված վերաքննիչ բողոքները քննվում են 5 դատավորի կազմով:
3. Նախագծերի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները եւ անձինք
Նախագիծը մշակվել է ՀՀ արդարադատության նախարարության կողմից:
4. Ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունմամբ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում կլրացվեն համապատասխան կարգավորումներ, որոնք անհրաժեշտ են իրավակիրառ պրակտիկայում:
ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱԿԱՆ ԴԱՏԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԷԱԿԱՆ ՆՎԱԶԵՑՈՒՄ ԿԱՄ ԾԱԽՍԵՐԻ ԱՎԵԼԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
«Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգրքում լրացումներ եւ փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի ընդունման կապակ՟ցությամբ Հայաստանի Հանրա՟պետության պետա՟կան բյուջեի եկամուտների էական նվազեցում կամ ծախսերի ավելացում չի նախատեսվում:
Տեղեկանք գործող օրենքի փոփոխվող հոդվածների վերաբերյալ
Հայաստանի Հանրապետության կառավարության որոշում