Հոդված 1. «Հասարակական կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (այսուհետ՝ օրենք) 16-րդ հոդվածի 2-րդ մասը շարադրել հետեւյալ խմբագրությամբ.
«2. Կազմակերպությունն իր շահառուների օրինական շահերը դատարանում ներկայացնում է հետեւյալ ոլորտներում՝
1) շրջակա միջավայրի պահպանություն.
2) հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանություն:»:
Հոդված 2. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի «2-րդ մասով» բառերը փոխարինել «2-րդ մասի 1-ին կետով» բառերով:
Հոդված 3. Օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետի «2-րդ մասում» բառերը փոխարինել «2-րդ մասի 1-ին կետում» բառերով:
Հոդված 4.
Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: