Armenian ARMSCII Armenian
Առաջին ընթերցում
Կ-8602-09.02.2021,17.03.2021-ԱՍ-011/1

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈՒՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի (այսուհետ՝ Օրենսգիրք) 5-րդ գլուխը լրացնել 47.28. հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 47.28. Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը խախտելը

1. Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը խախտելը առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի տասնապատիկից մինչեւ երեսնապատիկի չափով:

Հոդված 2. Օրենսգրքի 17-րդ գլխի 230-րդ հոդվածում «47.18-47.26-րդ,» բառերից հետո լրացնել «47.28.-րդ,» բառերը:»:

Հոդված 3. Օրենսգրքի 11-րդ գլուխը լրացնել 157..16. հոդվածով՝ հետեւյալ բովանդակությամբ.

«Հոդված 157.16. Բնակավայրերի նախագծման ու կառուցապատման, բնակելի, հասարարակական արտադրական նշանակության շենքերի եւ շինությունների, տրանսպորտային համակարգերի նախագծման, շինարարության եւ վերակառուցման դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության նորմերը չպահպանելը ՝

1. բնակավայրերի նախագծման ու կառուցապատման, բնակելի, հասարարակական արտադրական նշանակության շենքերի եւ շինությունների, տրանսպորտային համակարգերի նախագծման, շինարարության եւ վերակառուցման (հանրային նշանակության շենքերի եւ շինությունների դեպքում նաեւ հիմնանորոգման) դեպքում հաշմանդամություն ունեցող անձանց մատչելիության նորմերը չպահպանելը՝

2. առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսունապատիկից երեքհարյուրհիսունապատիկի չափով:

3. տուգանքի նշանակումից հետո մեկ տարվա ընթացքում սույն հոդվածի առաջին մասով նախատեսված արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո՝ մեկ տարվա ընթացքում կրկին կատարելը կամ չվերացնելը՝

առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով:»:

Հոդված 4. Օրենսգրքի 17-րդ գլխի 24411 հոդվածի 1-ին մասում «157.1-157.14-րդ» թվերից հետո լրացնել «եւ 157.16.» թիվը, 1-ին կետում՝ «հարյուրապատիկից բարձր չափով,» բառերից հետո՝ «157.16.-րդ հոդվածով նախատեսված դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հինգհարյուրապատիկից ութհարյուրապատիկի չափով,» բառերը, 2-րդ կետում՝ «հարյուրապատիկի չափով,» բառերից հետո՝ «157.16.-րդ հոդվածով նախատեսված դեպքում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրհիսունապատիկի չափով,» բառերը:

Հոդված 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը, բացառությամբ 1-ին եւ 2-րդ հոդվածների, որոնք ուժի մեջ են մտնում 2021 թվականի սեպտեմբերի 1-ից: